Տոտենհեմի պաշտպանն ամռանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ
SPORTԱնգլիական «Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»,- տեղեկացնում է The Sun-ը:
Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաները» ծրագրել էին ձեռք բերել 23-ամյա անգլիացու տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և հիմա կրկին փորձելու են ստանալ ֆուտբոլիստի փաստաթղթերը:
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 35 մլն ֆունտ ստերլինգ: Հիշեցնենք, որ Դայերը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2014 թվականից: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «շնաձկների» հետ լրանում է 2021 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 24 հանդիպման:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



