«Կեսար» աղցանի լավագույն բաղադրատոմսը
LIFEԷներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
1. Կալորիականություն – 281 կկալ 2. Սպիտակուցներ – 21.6 գ 3. Ճարպեր – 11.4 գ 4. Ածխաջրեր – 21.5 գ
Բաղադրիչներ
1. Հազար – 1 փունջ 2. Լոլիկ – 1 հատ 3. Հավի կրծքամիս – 300 գ 4. Սպիտակ հաց – 6 կտոր 5. Սոուս «Կեսար» – ըստ ճաշակի 6. Կարագ – 2 ճ/գ 7. Սխտոր – 2 պճեղ 8. Պանիր պարմեզան – ըստ ճաշակի
Պատրասման եղանակը
1. Լվանալ, չորացնել և մանրացնել հազարը, դնել սառնարանի մեջ:
2. Տաք տապակի մեջ դնել 1 ճ/գ կարագ: Լրիվ հալվելուց հետո կարագի մեջ ավելացնել շերտատված սխտորը:
3. Հավի կրծքամիսը կտրատել 1×3 սմ չափերի: 10 րոպե տապակել կարագի մեջ, բարձր կրակի վրա: Վերցնել կրակից:
4. Նույն տակապի մեջ ավելացնել ևս 1 ճ/գ կարագ և սխտորի 2-րդ պճեղը: Ոչ մեծ կտորների կտրատել հացը: Տապակել՝ մինչև կարմրելը:
5. Թասի մեջ լցնել հազարը, ավելացնել տապակած կրծքամիսը, կտրատած լոլիկը: Ավելացնել «Կեսար» սոուսը: Խառնել: Վերջում ավելացնել տապակած հացի կտորները, վրան պանիր քերել:



