Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Կիևի մրցաշարում
SPORTՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Կիևի միջազգային մրցաշարում:
Ոսկե մեդալի համար պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը գերազանցել է ուկրաինացի Դմիտրո Պուշկովին:
98 կգ քաշային Արթուր Շահինյանը եզրափակչում պարտվել է Ուկրաինան ներկայացնող մեկ այլ մարզիկի և արժանացել արծաթե մեդալի: Բրոնզե մեդալի համար պայքարում Ռաֆայել Մանուկյանը հաղթել է ուկրաինացի Ալեքսի Օսնիաչին, իսկ 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը առավելության է հասել Վիկտոր Պետրյակինի նկատմամբ:
Հայաստանը Կիևի միջազգային մրցաշարին ներկայացել է 10 մարզիկով:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



