Հայաստանում 0,9 տոկոսով նվազել են ոչ պարենային ապրանքների գները
ECONOMICS2017թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.9% գնանկում: Վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները աճել են համապատասխանաբար 9.2% և 10.1%-ով: 20 17թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 7.3% և 4.9%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 5.6% և 10.9% գնաճ:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.4-0.1% գնանկում, իսկ 3-ում՝ 0.1-0.3% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.4%-ով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



