Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում կհաղթի Մակրոնը. Odoxa
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու եւ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հաղթանակ կտանի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ առաջ անցնելով «Ազգային ճակատ» (ԱՃ) կուսակցության առաջնորդ Մարին լե Պենից: Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որն անցկացվել Է Odoxa սոցիալոգիական ծառայության կողմից:
Մարտի 3-ին Odoxa-ի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, հարցման մասնակիցների 27 տոկոսը պատրաստ Է նախապատվությունը տալ Մակրոնին այն դեպքում, երբ ԱՃ-ից թեկնածուի օգտին պատրաստ Է քվեարկել հարցվածների 25,5 տոկոսը: Դրա հետ մեկտեղ նախագահական մրցարշավի նախկին ֆավորիտը՝ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, երրորդ հորիզոնականն Է իջել ձայների 19 տոկոսով եւ, ըստ Odoxa-ի կանխատեսումների, չի անցնի քվեարկության երկրորդ փուլ:
Դրա հետ մեկտեղ հետազոտողները նշում են, որ «Հանրապետականները» հաղթելու շանս ունեն, եթե Ֆիյոնը, այնուամենայնիվ, հրաժարվի մասնակցել առաջիկա ընտրություններին, եւ նրա տեղն զբաղեցնի Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն: Այս դեպքում Ժյուպեի օգտին կքվեարկի ընտրողների 26,5 տոկոսը, Մակրոնի օգտին՝ 25 տոկոսը, լե Պենի օգտին՝ 24 տոկոսը:
Հարցմանը, որն անցկացվել Է մարտի 1-2-ին, մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 994 մարդ: Նրանցից 907-ը հայտարարել են, որ քվեարկության օրն անպայմանորեն գնալու են ընտրատեղամասեր: Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



