Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հերոսուհուս անունը Նելլի է, ով ամսունացած է «Մեծ Հայք»-ի Նարեկի կերպարի հետ. Սոնա Մաթևոսյանը՝ «OutDance» սիթքոմի մասին

PHOTO

Life.panorama.am-ն արդեն պատմել է շուտով «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքով հեռարձակվող «OutDance» սիթքոմի մասին: Այստեղ իր մասնակցությունն ունի նաեւ դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը, ով եւ Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

-Սոնահայկական սիթքոմների շրջանակը եւս մեկով է ավելանում: «OutDance» սիթքմումդուք եւս ներկայանալու եքԿխնդրեմ նախ պատմել համագործակցության մասինառաջարկը ստանալիս ինչը ամենաշատը ոգեւորեցոր համաձայնեք:

-  Առաջարկը ստացա անմիջապես սցենարիստից՝ Անդրանիկ Իսահակյանից, ում ճանաչում էի դեռ «Քաղաքում» հեռուստասերիալից: Քանի որ «Շանթ» հեռուստաընկերության շրջանակում մասնկացել եմ «Պարահանդես» նախագծին, Անդրանիկը հիշելով, որ պարում եմ, զանգահարեց եւ առաջարկեց մասնակցել քասթինգին: Ինձ ոգեւորեց այն փաստը, որ այս սիթքոմն իր ձեւաչափով նորություն է շուկայում, նման մտահղացում նախկինում չի եղել, եւ հետո, պարել շատ եմ սիրում, ու այն փաստը, որ որպես դերասանուհի ներկայանալուց զատ պետք է նաեւ պարեմ, ինձ շատ դուր եկավ:

-Կխնդրեմ պատնել նաեւ սիթքոմում Ձեր հորեսուհու մասինինչպիսի՞նն է նա:

- Հերոսուհուս անունը Նելլի է, ով ամսունացած է «Մեծ Հայք»-ի Նարեկի կերպարի հետ: Նելլին մանկուց երազել է պարուհի դառնալ, բայց երազանքն այդպես էլ իրականություն չի դարձել: Տղաների հետ միասին՝ շատ ծիծաղելի ու հետաքրքիր իրավիճակներում է հայտնվում կերպարս: Հիմա չեմ ցանկանա փակագծեր բացել, որպեսզի հեռուստադիտողը հետաքրքրությամբ հետեւի դեպքերի զարգացումներին:

-Սոնա, ինչպե՞ս եք հաղթահարել պարարվեստի հետ կապված խնդիրներըքանի որ ինչպես հասկացա, Ձեր հերոսուհին ընթացքում պետք է նաեւ պարի:

- Ինչպես նշեցի, հերոսուհիս պարել շատ է սիրում, նրան թվում է, որ պարելն իր մոտ շատ լավ է ստացվում, ու իրենից գոհ միշտ պարում է տղաների մոտ եւ փորձում է սովորել: Դեռեւես պարային լուրջ տեսարաններ չեմ ունեցել, բայց կարծում եմ, որ ամեն ինչ առջեւում է, եւ մեր շատ սիրելի սցենարիստը այդ հնարավորությունը ինձ կտա: Ես չեմ վախենում նման փորձությունից, հակառակը, անհամբեր կսպասեմ, թե ե՞րբ է Նելլին սկսելու պրոֆեսիոնալ հարթության վրա զբաղվել պարով:

-Դերասանական կազմը հեռուստադիտողին նորություն էԱրդեն ինտեգրվե՞լ եք նորթիմին ու ինչպե՞ս է ընթանում ներքին շփումը նրանց հետ:

- Շատ ուրախ եմ, որ հենց այս թիմում եմ աշխատում: Մինչեւ նկարահանումները բավականին ժամանակ ունեցանք ծանոթնալու, շփվելու միմյանց հետ: Թե դերասանական կազմը, թե նկարահանող խումբը՝ ռեժիսոր Արսեն Երեմյանի գլխավորությամբ, շատ լավն են: Ուրախ ու հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում միասին եւ իսկապես հասցրել ենք մտերմանալ: Կարծում եմ, որ համերաշխ անձնակազմը հաջողության հասնելու կարեւոր գրավականն է:

-Սոնաուզում եմ տեղեկանալ նաեւ Ձեզ հետ կապված այլ ծրագրերինԲացի սիթքոմիցայս շրջանում ի՞նչ աշխատանքներով եք զբաղված:

- Բացի սիթքոմից, ինչպես միշտ, իմ կյանքում կա թատրոնը, առանց որի չեմ պատկերացնում իմ ստեղծագործական կյանքը: Աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ շուտով նոր ներկայացում կցուցադրվի՝ Հրաչյա Գասպարյանի ռեժիսորությամբ. Հիմա փորձերի բուռն ընթացքի մեջ ենք ու կարծում եմ՝ հետաքրքիր արդյունք կունենանք: Նաեւ զբաղված եմ Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում. Մարտի 23-ին նորովի բեմ կբարձրանա Նիկոլայ Գոգոլի «Քիթը» պատմվածքի հիման վրա ստեղծված ներկայացումը՝ Սամսոն Մովսեսյանի բեմադրությամբ: Այս փաստի համար առանձնահատուկ ուրախ եմ, որովհետեւ, ըստ իս, այս ներկայացումը պետք է իր ուրույն տեղն ունենա  մեր թատերական իրականության մեջ: Առհասարակ, ներկայացումներ շատ կան, հանդիսատեսը կարող է խաղացանկին ծանոթանալ թատրոնի ֆեյսբուքյան էջում: Ուզում եմ մեր հանդիսատեսին ասել՝ միշտ ուրախ ենք Ձեզ տեսնել մեր թատրոնում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League