Մարինկա Խաչատրյանի զարմուհին՝ «Գնված երջանկություն» հեռուստասերիալում
LIFETert.am Life–ը գրում է
Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր կլինի «Գնված երջանկություն» հեռուստասերիալի վերջին սերիան։ 20 մասանոց հեռուստասերիալի երկրպագուներն այսօր, վերջապես, կիմանան, թե ինչ հանգուցալուծում կստանան իրավիճակները։
Հեռուստանովելի վերջին սերիայում նկարահանվել է նաև դերասանուհի Մարինկա Խաչատրյանի զարմուհին՝ փոքրիկ Միլենան։ Tert.am Life–ի հետ զրույցում Մարինկան ասաց, որ 4–ամյա զարմուհին հեռուստասերիալում է հայտնվել իր միջնորդությամբ։
«Կերպարի համար 3 տարեկան երեխա էր պետք։ Առաջարկեցի իմ կուկու Միլենայի թեկնածությունն ու ռեժիսորը համաձայնեց։ Էդպես էլ նա եկավ ու խաղաց իր պուճուր դերը»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ փոքրիկը հեշտությամբ է խաղացել իր դերը։

«Շատ էր ուրախացել և մեծ սիրով արեց իրեն տրված հանձնարարությունները։ Հիմա անհամբեր սպասում է, թե երբ է լինելու այսօրվա սերիան, որ տեսնի իրեն»,– ասաց նա։
«Գնված երջանկությանը» կհաջորդի նոր նախագիծ։ Երկուշաբթի օրվանից ամեն օր եթերում կլինի «Քավարան» հեռուստասերիալը, որում խաղում են Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Լիլիթ Հարոյանը, Կառլոս Մուրադյանը, Իրինա Հարությունյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վահե Զիրոյանը, Էդգար Սարգսյանը, Սամվել Փիլոյանը, Գրիգոր Բաղդասարյանը և այլք։



