Զիմբաբվեում ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 200 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԶիմբաբվեում առնվազն 246 մարդ է զոհվել ու եւս 2000-ն էլ անօթեւան մնացել ուժեղ ջրհեղեղների հետեւանքով, հայտնում է «ՍԻնհուան»։
Զիմբաբվեի հասարակական գործերի ու բնակարանաշինության նախարար Սեյվիոր Կուսուկուվերեն օգնություն է խնդրել միջազգային համայնքից ու մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին։ Երկրի կառավարությունը ազգային աղետ է անվանել Զիմբաբվեի հարավում գրանցված ջրհեղեղները։
Ջրհեղեղների պատճառը նորման գերազանցող տեղումներն են եղել։ Ակնկալվում է, որ անձրեւները շարունակվելու են մինչեւ մարտի վերջ։
Նախարարի խոսքով ջրհեղեղներից տուժել է 2579 տուն, 74 դպրոց ու հինգ բուժհաստատություն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



