Սիրիական զորքերը հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը. SANA
INTERNATIONAL NEWS Սիրիական բանակի զինծառայողները հսկողության տակ են առել Պալմիրայի պատմական մասը, որտեղ գտնվում են անտիկ հուշարձանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են Պալմիրայի պատմական մաս եւ ձեռնամուխ եղել ահաբեկիչների վերջին ապաստարանների վերացմանը: Այդ մասին գործակալությանը հայտնել Է Սիրիայի զինված ուժերի հրամանատարության աղբյուրը:
«Զորքերը դանդաղորեն շարժվում են մի քանի կետերից եւ շատ զգուշավոր մարտավարություն են կիրառում, որպեսզի վնաս չհասցնեն քաղաքի անտիկ հուշարձաններին եւ խուսափեն անտեղի կորուստներից»,-ընդգծել Է նա: Նրա խոսքով՝ քաղաքի շրջաններում գործում են դիպուկահարները: Բացի այդ, նահանջող զինյալները թողել են բազմաթիվ ականաթակարդներ:
Ավելի վաղ զինվորական աղբյուրը հաստատել Է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին հարված Է հասցվել Պալմիրայի մերձակայքում: Ինչպես տեղեկացրել Է «Ալ Ալյամ» հեռուստաալիքը, զինյալները հեռանում են Էս-Սուխնա օազիսի ուղղությամբ, որը գտնվում Է Պալմիրայից 70 կիլոմետր հեռավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



