Yerevan, 22.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քրոջս ասացի՝ դուրս չգաս ճանապարհիս». Ժաննա Բուտուլյանը քրոջ հետ հարաբերությունների մասին

PHOTO

Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայտնիների ընտանիքի անդամներին։ Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ զրուցել ենք իր և քրոջ փոխհարաբերությունների մասին, պարզել նրանց աղջկական կռիվների պատճառներն ու մտերմության աստիճանը։

 Ժաննայի և Ջուլիետային տարիքային տարբերությունը 3 տարի է։  Դերասանուհին նշեց, որ իրենք շատ տարբեր են, բայց և՝ շատ կապված։ Ժաննան հպարտությամբ հայտնեց, որ քույրը սովորում է Բժշկական համալսարանի օրդինատուրայի վերջին կուրսում։

 «Ինքն ինձանից փոքր է, բայց ես կարող եմ հանգիստ խորհուրդ հարցնել իրենից, որովհետև ավելի ռեալ և ռացիոնալ է մտածում։ Կարծես ինքն ավելի մեծ լինի՝ ավելի  զուսպ և հավասարակշռված է։ Ընկերուհի–քույրիկներ ենք։ Միշտ կողքիս է և աջակցում է ինձ։ Կյանքի ամենադժվար պահերին կողքիս, երևի, 3 հոգի է եղել, ինքն այդ երեքից մեկն է եղել։ Ես չեմ սիրում իմ խնդիրներով լցնել մտերիմներիս առօրյան։ Եթե վատ տրամադրություն, խնդիր եմ ունենում, առանձնանում եմ և մտածում  այդ մասին, բայց հենց խորհրդի կարիք եմ ունենում, առաջինն իրեն եմ դիմում»,– ասաց Ժաննան։

 Դերասանուհին անկեղծացավ, որ քույրիկի հետ վեճեր էլ են շատ ունենում։ «Երեխաները հաճախ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել և շատ են վիճում։ Մենք շատ ենք կռվել, բայց և համերաշխ էինք այն պահերին, երբ պետք էր խաղալ, ինչ–որ տեղ գնալ։ Հիմա էլ պահի տակ իսկական պատերազմի ենք հասնում, որի վրա րոպեներ անց լիաթոք ծիծաղում ենք։ Իսկական տղայական վեճեր ենք ունենում։ Դրանք, կարծես, կատակերգություն լինեն, որովհետև շատ փուչ պատճառներով կարող ենք վիճել։ Օրինակ, մի անգամ խնդրեցի նկարել ինձ, իրեն այդ պահին հարմար չէր, հրաժարվեց, ես էլ վրդովվեցի։ Շատ վիրավորվեցի, քանի որ այդ պահին շատ գեղեցիկ շողք էր։ Մեծ պատերազմ սկսվեց, վերջում ես ասացի՝ այլևս դուրս չգաս իմ ճանապարհին։ Հետո երկար ժամանակ ծիծաղում էինք՝ ինչպես կարող ենք մի տան մեջ ապրել և դուրս չգալ իրար ճանապարհի»,– ասաց Ժաննան ու հավելեց, որ հանուն արդարության պետք է նշի, որ քույրը միշտ օգնում է իրեն, երբ ինչ–որ տեղ է շտապում, ամեն ինչ անում է իր համար։

 Ժաննան տրամադրեց մի նկարազարդում, որը, իր կարծիքով, լավագույնս բնութագրում է իրենց։

 Աղջկական սովորությունից՝ հագուտների փոխանակումից ևս քույրիկներն օգտվում են, թեև այս առումով էլ տարաձայնություններ լինում են. «Ունենք հագուստներ, զարդեր, պարագաներ, որոնք երկուսս էլ կարող ենք օգտագործել։ Երկուսս էլ առատաձեռն ենք, չենք վիճում նման բաների համար։ Պարզապես ինքն ավելի փոքրակազմ է, երբ ես հագնում եմ իր հագուստները, գժվում է։ Հետո բողոքում է, որ մեծացրել եմ իր հագուստի չափսերը»։

 Թեև Ժաննան ակտիվ է սոցցանցերում, քույրիկի հետ լուսանկարներ, գրեթե, չենք տեսնում։ Սա պայմանավորված է նրանց տարբերությամբ։ «Միասին նկարներ ունենք, սակայն ես ավելի ակտիվ եմ, իմ նկարներն ավելի շատ են։ Մենք շատ տարբեր ենք։ Եթե ինքը սիրում  է սև, ես սիրում եմ սպիտակ, ինքը սիրում է ամառ, ես սիրում եմ ձմեռ։ Նույնիսկ այն, որ նկարներ քիչ ունենք միասին, այդ տարբերությամբ է պայմանավորված։ Ես ավելի ակտիվ կյանքի սիրահար եմ, ինքը՝ հանգիստ։ Իհարկե, նաև համատեղ ժամանց ենք ունենում, հատկապես, երբ մեզ են միանում նաև մեր զարմուհիները։ Միասին լողավազան ենք գնում, զբոսանքի։ Սիրած վայրեր ունենք Երևանում, հենց եղանակները ավանում են, միասին զբոսնում ենք»,– նշեց նա ու հավելեց, որ ոչ վեճերը, ոչ էլ տարբեր նախասիրություններ ունենալը չի խանգարում, որպեսզի իրենք շատ կապված լինեն։

 «Ծայրահեղ տարբեր լինելով հանդերձ նմանություններ էլ ունենք, քանի որ ստացել ենք նույն դաստիարակությունը և ընդհանուր  սկզբունքներ ունենք։  Մարդկային հարաբերություններում գլոբալ առումով արժեքային  նույն համակարգն ունենք՞,– եզրափակեց դերասանուհին։

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global