Տեխասում բացվում Է Ջորջ Բուշ Կրտսերի նկարների ցուցահանդեսը
SOCIETY ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն զբաղվում Է նկարչությամբ, նրա գործերը կարելի Է տեսնել մարտի 2-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում բացվող ցուցահանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Ցուցահանդեսում կներկայացվեն ամերիկացի այն վետերանների մոտավորապես հարյուր դիմանկարներ, որոնց հետ Բուշն անձամբ ծանոթացել Է 2009 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
Հաղորդագրություններում նշվում Է, որ այն բոլոր վետերանները, որոնց դիմանկարները պատկերել Է ԱՄՆ-ի նախկին նախագահը, վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել Իրաքում եւ Աֆղանստանում Բուշի նախաձեռնած ռազմարշավների ընթացքում:
Նախկին նախագահի գործերը Տեխասում Բուշի նախագահական կենտրոնում հանրության համար մատչելի կլինեն մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



