Չինուհին երկվորյակ աղջիկներ Է ծննդաբերել որդուն լույս աշխարհ բերելուց վեց օր հետո
SOCIETY Չինաստանի Հեբեյի նահանգի բնակչուհին երկվորյակ աղջիկներ Է ծննդաբերել այն բանից վեց օր հետո, երբ լույս աշխարհ Է բերել որդուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել Է China News Service գործակալությունը:
Դեպքը տեղի Է ունեցել Իչան քաղաքում: Ինչպես հայտնել Է երեխաների մայրը, ինքն ամուսնացել Է 2012 թվականին, բայց ամուսնու հետ երեխաներ չի ունեցել: 2016 թվականի օգոստոսին բուժման կուրս Է անցել Ուհան քաղաքում եւ հղիացել Է եռվորյակներով:
Նշվում Է, որ փետրվարի 21-ին նա տղա երեխա Է ունեցել 1,44 կիլոգրամ քաշով, սակայն կծկանքները դադարել են: Նրա մանկաբարձը որոշում Է ընդունել շարունակել հղիությունը: Փետրվարի 27-ին նա ծննդաբերել Է երկվորյակ աղջիկներ:
«Ես երազում Էի երեխայի մասին, երբ չԷի կարողանում հղիանալ: Այժմ ես երեքն ունեմ, եւ չգիտեմ՝ ինչ անեմ»,- գործակալությունը մեջբերում Է երեխաների մոր խոսքը:
Այս պահին երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մանկաբարձի խսքով՝ սա առաջին դեպքն Է իր ավելի քան 20-ամյա բժշկական պրակտիկայում: Մանկաբարձը նշել Է, որ կինը հղիացել Է այսպես կոչված դիզիգոտային եռվորյակով, այսինքն՝ ծնված տղան զարգացել Է այլ պտղաթաղանթում՝ իր երկվորյակ քույրերից առանձին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



