Մասնավոր օպերատորների կողմից մատուցվող պետական ծառայությունների շրջանակն ընդլայնվում է
POLITICSԱյսուհետև պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորները կիրականացնեն նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններ, ինչպիսին է փախստականի կարգավիճակ ունենալու և Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքների տրամադրումը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացնելիս ՀՀ ա րդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ երեք ամիս առաջ մեկնարկած այս ծրագրի արդյունքում ներկայում ՀՀ-ում գործում է 39 գրասենյակ՝ «Հայփոստ»-ի և մի քանի բանկերի գրասենյակներում,որոնցից 14-ը Երևանում, մյուսները՝ մարզերում և խոշոր քաղաքներում:
«Գրասենյակները պատրաստ են մատուցելու թվով 67 ծառայություն, ընդհանուր առմամբ, տարբեր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններ կան, որոնց թիվը գերազանցում է 200-ը, դրանցից 100-ը պահանջում է կամ անձի, կամ օբյեկտի, օրինակ՝ մեքենայի առկայություն, մնացած ծառայությունները՝ 110 ծառայություն»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ևս 42 ծառայություն առաջիկա օրերին կկարողանան նորից պատվիրակել մասնավորմարմիններին:
Արդարադատության նախարարը քաղաքացիներին կոչ արեց օգտվել իրենց տարածքներում առկա մասնավոր օպերատորների ծառայություններից և խնայել ժամանակն ու ռեսուրսները։
«Շատ լավ նախաձեռնություն ենք ձեռնարկել, տիկին Հովհաննիսյան, պետք է շարունակական լինի, և ամբողջ ՀՀ տարածքը ծածկենք», - ընդգծեց վարչապետ Կարեն Կարապետյանը։



