Մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հետաձգվել է 3 չվերթ
SOCIETYԵղանակային պայմանների, մասնավորապես, Արարատյան դաշտում մառախուղի և վատ տեսանելիության պատճառով այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հետաձգվել է 3 չվերթ: Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ «Քաթարի ավիաուղիների» ինքնաթիռը պետք է Երևան ժամաներ 00.55-ին, թռիչքն իրականացվել է այնտեղի ժամանակով 10.46-ին և «Զվարթնոց» օդանավակայան կհասնի 13.15-ին։ Հետադարձ թռիչքը կիրականացնի 14.30-ին:
Դուբայ-Երևան չվերթն էլ է ուշացում տվել, բայց արդեն Երևանում է։
Ուշացումով է տեղ կհասնի նաև «Գլոբուս» ավիաընկերության Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռը. պետք է ժամաներ 05.30-ին, թռիչքն իրականացվել է իրենց ժամանակով 10.53-ին, տեղ է հասնելու 13.30-ին։ Հետադարձ թռիչքը կիրականացվի 14.30-ին:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ օդանավակայանն արդեն աշխատում է բնականոն ռեժիմով։



