ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկումը ինտեգրման ավելի մեծ հնարավորություն կստեղծի. Մարգելաշվիլի
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին համարում է, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկումը եվրաինտեգրմանը նպաստող ևս մեկ քայլ է՝ գրում է apsny.ge-ն:
«Ցանկանում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին եվրաինտեգրման տեսանկյունից ևս մեկ քայլի առիթով: Դա վրաց հասարակության, կառավարության և երկրի գործընկերների միասնական աշխատանքի արդյունքն է: Այդ քայլի արդյունքում մեզ համար ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում այն նպատակի իրականացման համար,ինչի համար միասին աշխատում են հասարակությունը և իշխանությունը, և որը ենթադրում է ամբողջական ինտեգրում Եվրոպային»,-ասել է Մարգելաշվիլին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



