Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ֆիննախում քննարկվել է «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագիծը

SOCIETY

ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 1-ին տեղի է ունեցել «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգ» նախագծի քննարկում Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի և աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախաձեռնության նպատակը մասնագիտական հանրության հետ իրականացվող բարեփոխումների քննարկումն է՝ նախքան հանրային լայն քննարկումներ սկսեը։ «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների հայեցակարգի» մշակումը ներառված է կառավարության որոշմամբ ընդունված 2017 թվականի գերակա խնդիրներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի խոսքով, աուդիտորական կազմակերպությունների որակի վերահսկողության համար կներդրվեն Եվրամիության դիրեկտիվներին համապատասխան հստակ մեխանիզմներ, կմեծանա հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում ներառված տեղեկատվության հանդեպ հանրության վստահությունը: Նախարարի տեղակալը մանրամասնել է նաև, թե ովքեր են գործարար միջավայրում ֆինանսական հաշվետվությունների օգտագործողները:

«Առաջին խումբ օգտագործողները հենց տվյալ կազմակերպության ղեկավարությունն է՝ մենեջմենթը: Այսինքն, մենեջմենթը աուդիտից ստանում է չակերտավոր ասված որակավորված խորհրդատվություն: Երբ որ ֆինանսական հաշվետվությունները հավաստվում են անկախ աուդիտորի կողմից, մենեջմենթի աշխատանքը, ըստ էության, գնահատվում է որպես բավարար: Երկրորդ խումբը բաժնետերերը կամ պոտենցիալ բաժնետերերն են, ովքեր ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրում են, որպեսզի հասկանան՝ տվյալ կազմակերպությունում ներդրում կատարեն, թե ոչ: Երրորդ խումբը հանրությունն է, որն ի ր տեղեկատվական կարիքներն է բավարարում, կամ կոնկրետ կազմակերպության աշխատակիցը, ով, լինելով հանրության մասնիկ, վերլուծում է այդ հաշվետվություններում արտացոլված տեղեկատվությունը և որոշում իր ապագան, իր գործունեությունը կապի այդ կազմակերպության հետ, թե ոչ», -ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Հովհաննես Պետրոսյանը անդրադարձել է աուդիտորական դաշտում գոյություն ունեցող խնդիրներին՝ նկատելով. «Դաշտում ունենք և բարձր մակարդակի որակավորում ունեցող մասնագետներ, և պատշաճ մակարդակով ծառայություններ մատուցող աուդիտորական կազմակերպություններ և ունենք աուդիտորական կազմակերպություններ, որոնց ծառայությունների մակարդակը թերևս ցանկալի է, որ բարձրանա:Ներկա բարեփոխումների առանցքային հարցը կայանում է նրանում, որպեսզի հանրությունը վստահ լինի, որ մատուցվում են պատշաճ ոակի ծառայություններ, այսինքն՝ աուդիտի նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ արտաքին վերահսկողություն»:

Աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորում են որակյալ և անորակ ծառայությունների տարբերակումը: «Աուդիտորական ծառայություններից օգտվող ընկերությունները շատ անգամ չգիտեն, թե դաշտում ով է մատուցում որակով ծառայություն, ով` անորակ: Նրանց ընտրությունը հաճախ հիմնվում է գնային առավել հարմար առաջարկի վրա, և ընտրվում է էժանագինը: Եթե աուդիտի պալատի գաղափարը ներդրվի ու կենսագործվի, ենթադրվում է ,որ պալատը կունանա որոշակի կառուցվածքային միավոր, որը տեղում կիրականացնի որակի մշտադիտարկում, ինչպես նաև ստուգումներ&raquo ;, -ասել է «Էյ-էն Աուդիտ»ՓԲԸ –ի տնօրեն Արթուր Հարությունյանը: 

ՀՀ ֆինանսների նախարարությունում մասնագիտական հանրության հետ կայացած քննարկման արդյունքում որոշվեց մեկշաբաթյա ժամանակահատվածում մեկտեղել բոլոր առաջարկները, ամբողջականացնել բարեփոխումների փաթեթը՝ հաջորդ քայլով հանրային լայն քննարկումներին այն ներկայացնելու համար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League