Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է
SOCIETYՀայաստանում 2017 թվականի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 մլն 600,1 հազար տոննա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի համանուն ժամանակահատվածում այն ավելացել է 93,8 տոկոսով:
Այդ թվում երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 35,9 տոկոսով`կազմելով 184,6 հազար տոննա: Շուրջ 2.3 անգամ ավելացել են ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալները` կազմելով 1 մլն 178,7 հազար տոննա: 28,6 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 0,9 հազար տոննա:
Միևնույն ժամանակ, 27,7 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 235,9 հազար տոննա:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



