Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԵԿ-ի ետբացթողումային հսկողության թիրախում են գտնվում անբարեխիղճ տնտեսավարողները

SOCIETY

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ արտաքին առևտրի ազատականացմանը, ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը և կրճատմանը զուգընթաց, մաքսային հսկողությունը ՀՀ կառավարության ծրագրային միջոցառումների տրամաբանությամբ նոր շեշտադրում է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի ետբացթողումային հսկողությանվարչության պետ Սիմոն Սարգսյանը: Նրա խոսքով` ներմուծման ժամանակ, ապրանքների ձևակերպման և հայտարարագրման փուլում, նվազագույնի հասցնելով մաքսային հսկողությունը, միաժամանակ հնարավոր խախտումներն ու անհամա պատասխանությունները բացահայտելու նպատակով, հսկողությունն իրականացվում է նաև ապրանքների բացթողումից հետո:

«ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները: Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսավարողները թիրախից դուրս են մնում: Մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողությանվարչությունում համակողմանի վերլուծվում և ուսումնասիրվում են համապատասխան  համակարգերի տեղեկությունները, փաստաթղթերը, օգտ ագործվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ (Leica մանրադիտակ)»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ ներկայացված փաստաթղթերի ճշտության հիմնավորման համար, անհրաժեշտության դեպքում կատարվում են ճշտումներ այլ իրավասու մարմիններից, ինչպես նաև՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից:

Նա նշեց, որ այս ամենի արդյունքում հնարավորություն է լինում առավել հասցեական ստուգումներ իրականացնելու: Նրա վստահեցմամբ` բարեխիղճ տնտեսավարողները չեն կարող հայտնվել իրենց ուշադրության կենտրոնում:

 Սարգսյանի ներկայացմամբ` մաքսային ստուգումն իրականացվում է կամերալ կամ արտագնա: Կամերալ ստուգումն իրականացվում է առանց այցելության, իսկ արտագնան` ՊԵԿ նախագահի հանձնարարականով տնտեսավարողի փաստացի իրացման վայրում այցելությամբ:

«2016-ին իրականացվել է 26 մաքսային ստուգում. 12-ը՝ կամերալ, 14-ն՝ արտագնա: 13 դեպքով բացահայտվել է ոչ իրական, նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր և պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերարտահանում: 2016 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արտոնություններով իրականացված մաքսային ձևակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում կայացվել են համապատասխան որոշոÖ �մներ, լրացուցիչ հաշվարկվել պակաս վճարված մաքսային վճարները»,- նշեց ՀՀ ԿԱ ՊԵԿ ետբացթողումային հսկողության վարչության պետը:

ՊԵԿ-ի ետբացթողումային հսկողության վարչության ստուգումների պլանավորման և ռազմավարության բաժնի աշխատակից Արփի Ավետյանը ներկայացրեց ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները: Նրա խոսքով` ծրագրում առկա են ռիսկերի 54 չափորոշիչները, որոնց գնահատման արդյունքում ներկայացվում է կազմակերպության տարեկան ներմուծումների ընդհանուր ռիսկը:

«Բացի ռիսկերի ընդհանուր գնահատականից, համակարգը տալիս է նաև տեղեկատվություն, թե քանի գործարքների և ինչ մաքսային արժեքների արդյունքում է առաջացել այն: Ծրագիրը նախատեսված է վերլուծության համար»,- ասաց նա:

Պետական եկամուտների կոմիտեի ետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանը լրացրեց, որ համեմատաբար ռիսկային են համարվում ասիական երկրները, որտեղից ներմուծված ապրանքների նկատմամբ այլ ձևի աշխատանքներ են տարվում:

ՊԵԿ-ի բացթողումների հսկողության վարչության պետի տեղակալ, ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը գործնականորեն ցուցադրեց, թե ինչպես են կատարվում փաստաթղթերի, կնիքների և ստորագրությունների ստուգման աշխատանքները: Նա հատուկ հզոր մանրադիտակի շնորհիվ ցույց տվեց, թե ինչպես էր կազմակերպությունը ներկայացրել փաստաթուղթ, որի կնիքը կատարվել էր տպագրությունից հետո, իսկ մեկ այլ փաստաթղթով տպագրված էր ստորագրությունը:

«Այսպիսի դեպքերն առիթ են տալիս նման կազմակերպությունների հետագա ուսումնասիրությունների: Եթե վերլուծությունների ընթացքում առաջանում են կասկածներ, և ռիսկային կազմակերպությունների փաստաթղթերը բերվում են մեզ մոտ ստուգման, եթե առաջանում են անճշտություններ, ապա դրանք ավելացնում են կազմակերպության վերաբերյալ կասկածները: Սակայն հնարավոր է, որ այդ անճշտությունները կատարվեն արտահանող երկրում, և հայ գործարարները դրա հետ կապ չունենան»,- ասաց Հակոբյանը: 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League