Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն
INTERNATIONAL NEWSԳերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալման առնչությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Յուջելի կալանավորումն անընդունելի է և անհամաչափ: Բացի այդ, նշվել է, որ լրագրողի ձերբակալությամբ թուրք-գերմանական հարաբերություններն ավելի բարդ շրջան են թևակոխում:
Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է:



