Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Երկրաշարժը կանխատեսել հնարավոր չէ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ օրը Կապան քաղաքից 5 կմ հյուսիս–արևմուտք գրանցված երկրաշարժի նմանությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել Սյունիքի մարզկենտրոնում նաև 5 տարի առաջ՝ 2012 թ.: Այս մասին տեղեկացնում է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Այն ժամանակ էլ, բարեբախտաբար, ավերածություններ և տուժածներ չեն եղել:

Հիշեցնենք, որ երեկ տեղական ժամանակով ժամը 10:17–ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: 
Կապան քաղաքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4–5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3,3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում: Նշենք, որ երկրաշարժերի ուժգնության գնահատման պարզեցված միջազգային սանդղակի տվյալներով՝ 4 և 5 բալ ուժգնությամբ երկրաշարժերը բնութագրվում են համապատասխանաբար որպես չափավոր և բավական ուժեղ երկրաշարժեր: Վերջինի դեպքում լինում են շենքերի ընդհանուր ցնցումներ ու կահույքի տատանումներ: 

ԱԻՆ լրատվական բաժնի ներկայացուցչի խոսքով՝ միայն 6 բալից սկսած կարող են ավերածություններ գրանցվել: «Փաստի» այն հարցին, թե նմանատիպ երկրաշարժերը հնարավո՞ր է կանխատեսել, թե ոչ, վերջինս պատասխանեց, որ ոչ ոք չի կարող երկրաշարժ կանխատեսել: «Կարող են միայն ասել երկրակեղևի ներսում որոշակի լարվածություն կա: Թե ե՞րբ կլինի և ի՞նչ ուժգնությամբ, նույնիսկ մոտավոր հնարավոր չէ կանխատեսել»,– նշեց ԱԻՆ լրատվական բաժնի ներկայացուցիչը: 

«Փաստի» հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հավաստիացրեց, որ քաղաքում ավերածություններ և տուժածներ չկան: Ըստ նրա՝ մարդկանց մոտ կա անհանգստություն, ինչը բնական է տվյալ պարագայում: 
«Այս պահի դրությամբ գրեթե ամեն ինչ նորմալ է. մարդիկ վերադարձել են իրենց բնականոն կյանքին: Քաղաքապետարանից համապատասխան ցուցումի հիման վրա դպրոցների աշակերտների ու մանկապարտեզի սաների տարհանում էր կազմակերպվել: Բացի այդ մարդիկ սեփական գիտակցությամբ դուրս էին եկել տներից ու շենքերից»,– տեղեկացրեց քաղաքապետը: 

Վերջինի փոխանցմամբ մարդիկ դրսում մնացել են ժամից ավելի, և հիմա էլ կան քաղաքացիներ, ովքեր իրենց երեխաների հետ այգիներում ու պուրակներում զբոսնում են կամ գտնվում են իրենց բակերում: Ինչ վերաբերում է աշխատանքային պրոցեսներին, ապա ըստ քաղաքապետի՝ բոլոր կառույցներում բնականոն աշխատանքը շարունակվում է:

Աշոտ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ քաղպաշտպանության պլանով նախատեսված է, որ ավերածությունների դեպքում համապատասխան ծառայություններն անցնում են իրենց պարտականություններին, և եթե լինեն փլվածքներ կամ ավերածություններ, համապատասխան խմբերը պատասխանատու են այդ փլվածքների, ավերածությունների վերացման համար: 

«Տեսանելի վնասներ չկան, սակայն մասնավոր տների հատվածում հնարավոր է լինեն: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, ապա դա օրենքով է կատարվում: Դա համայնքապետարանի լիազորությունների շրջանակում չէ»,– հավելեց նա: 
Հավելենք միայն, որ երկրաշարժերը ըստ կանխատեսելիության բաժանվում են երկու խմբի՝ կանխատեսելի և անկանխատեսելի: Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով՝ պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանական բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League