«Սիրում եմ բոլորիդ, իմ քֆուրչի ազգ». Շպռոտը պատասխանել է իրեն քննադատողներին (տեսանյութ)
PHOTOԵրգչուհի Շպռոտը երեկ երկար դադարից հետո ներկայացրեց իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է հայտնի «Կտրիճ Դավոն» երգի հիման վրա:
Շպռոտը տեսահոլովակում ներկայացել է բավականին համարձակ կերպարներով, ինչը միանգամից արժանացավ սոցցանցերի օգտատերերի քննադատությանը: Երգչուհին, սակայն, իրեն բնորոշ հումորով այսպես է պատասխանել նրանց.
«Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, Դուք բացարձակ իրավունք ունեք քննադատելու և սիրելու իմ աշխատանքը: Ես միայն այդպես կարող էի պատկերացնել Կտրիճ Դավոյի լավ լինելը: Չեմ էլ պատկերացնում այս երգի տեսահոլովակը այլ կերպ. ես Շպռոտն եմ... Շնորհակալ եմ, որ դեռ հիշում եք և սիրում եք: Ես էլ եմ սարեցի՝ 7-րդ մասիվից եմ: Սիրում եմ բոլորիդ, իմ քֆուրչի ազգ»:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



