ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ֆեդերիկա Մոգերինիի հետ
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մոգերինիի մամուլի քարտուղար Մայա Կոչիյանչիչը:
Նրա փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Մոգերինին ողջունել է Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:
Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, ելույթ է ունեցել «Կարնեգի» հիմնադրամում: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:



