Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Մուրադյանը ռուս մասնագետի հետ քննարկել է դեռահասների առողջության պահպանմանն առնչնող հարցեր

INTERNATIONAL NEWS

Փորձի փոխանակման նպատակով մեկշաբաթյա այցով Հայաստանում է գտնվում Սանկտ Պետերբուրգի Հյուսիս-Արևմտյան բժշկական համալսարանի պրոֆեսոր, դեռահասների առողջության գիտական և ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար, տվյալ ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետ Ալեքսանդր Կուլիկովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են դեռահասների առողջության արդիական խնդիրները, հատկապես նրանց ռիսկային վարքագծի, անառողջ սննդակարգի, վերարտրադողական առողջության, ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցերը:

Նախարարը, ողջունելով հյուրին, ընգծել է Հայաստանում տվյալ խնդիրների արդիականությունը:  Ներկա պայմաններում  առկա են  դեռահասների առողջության բազմաթիվ ռիսկեր, մասնավորապես, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահման հետ:  Հանդիպման ընթացքում ԱԺ առողջապահության մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը  անդրադարձել է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում Հայստանում իրականացված ծրագրերին, դրանց ձեռքբերումներին և խոչընդոտներին: Նշվել է, որ հաշվի առնելով խնդրի բազմակողմանի բնույթը, կարևոր է, որ իրականացվող ծրագերը հասցեարգրվեն թե՛ բուժաշխատողներին` սկսած առաջնային օղակից, թե՛ կրթական հաստատությունների մանկավարժական անձնակազմին, թե ծնողներին և հենց իրենց` դեռահասներին:

Պրոֆեսոր  Ալեքսանդր Կուլիկովը ողջունել է նախարարության ուշադրությունը դեռահանսերի խնդիրների նկատմամբ: Նա ներկայացրել է տվյալ ոլորտի  Ռուսաստանի և Սանկտ Պետերբուրգի փորձը: Հյուրը բարձր է գնահատել  մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի, ««Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահանսերի առողջության ինստիտուտի» կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացումը:

Ալեքսանդր Կուլիկովի խոսքով, հայ մասնագետները` որպես միջազգային փորձագետներ, ակտիվ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպվող միջազգային ամառային դպրոցի աշխատանքերին, կիսվել են իրենց փորձով ԱՊՀ այլ երկրների մասնագետների հետ:

Քննարկման ընթացքում նշվել է, որ մեծահասակների մահացության մեծ մասը պայմանավորված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են ծխախոտը, ալկոհոլը:  Կողմերն ընգծել են, որ առողջությունը վաղ տարիքից բացարձակ արժեք է:

Անդրադառնալով երեխաների կրծքով սնուցման խնդրին, մասնավորապես մոր` երկաթի դեֆիցիտի պարագայում, կարևորվել է օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոտարրերերով սննդի հարստացման, հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը:

Շեշտադրվել է նաև դեռահասների, երիտասարդների շրջանում առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտությանը: Հանդիպման մասնակիցները նշել են հետագա ակտիվ համագործակցության և համատեղ ծրագերի զարգացման կարևորությունը:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding