Մշակույթի առարկաների ապօրինի վաճառքից եկամուտները տարեկան կարող են հասնել 6,3 մլրդ դոլարի. ՄԱԿ
CULTUREՄշակույթի եւ արվեստի առարկաների ապօրինի վաճառքից միջազգային քրեական խմբավորումների տարեկան միագումար եկամուտները կարող են հասնել 3,4 միլիարդ - 6,3 միլիարդ դոլար ծավալի, այս միջոցների զգալի մասը գնում Է ահաբեկչության ֆինանսավորմանը: Սեպտեմբերի 27-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի թմրանյութերի տարածման եւ հանցավորության հարցերով զբաղվող վարչության տնօրեն Յուրի Ֆեդոտովը համաշխարհային կազմակերպության՝ Նյու Յորքի կենտրոնակայանում ունեցած ելույթի ժամանակ:
Նա մասնակցել Է պատմական օբյեկտների պաշտպանության, ինչպես նաեւ մշակութային արժեքների մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում Իտալիայի, Հորդանանի, Ինտերպոլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության միջեւ համագործակցության ակտիվացման ծրագրի գործարկմանը նվիրված նիստին: Ֆեդոտովի խոսքով՝ «վերջին տարիներին աճել Է այն դեպքերի թիվը, երբ ծայրահեղականները կամ ահաբեկիչները մասնակից են եղել մշակութային արժեքների ավերմանը, կողոպտմանը եւ մաքսանենգությանը, ինչպես նաեւ դրանց վաճառքին. հաճախ նրանք համագործակցում են միջազգային հանցախմբերի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



