Սումգայիթի ջարդերը հայության դեմ ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան
SOCIETYՍումգայիթի ջարդերը ցեղասպանություն են՝ փաստաթղթերով և ականատեսների ցուցմունքներով ապացուցված: Փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադ իր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«1988 թվականը խորհրդային ժամանակահատված էր, և իշխանությունները բոլոր, նույնիսկ փոքր, հանցագործությունները ոչ միայն կարող էին բացահայտել, այլ նաև պատժել: Այդ պատճառով չէինք պատկերացնում, որ սումգայիթյան գործողությունները սկիզբ էին դնում մի ամբողջական գործընթացի, որը կոչվելու էր ցեղասպանություն»,- նշեց Ալավերդյանը:
Ըստ նրա՝ Խորհրդային Միության ժամանակ այդ ջարդերը կոչվել են «զանգվածային խուլիգանական գործողություններ», սակայն իրականում դրանք ցեղասպանություն էին:
«Սումգայիթը եղել է նախազգուշացում ամբողջ հայության համար: Մինչ օրս ես և նրանք, ովքեր տեղյակ են, թե իրականում ինչ գործողություններ են տեղի ունեցել ու ինչ միջոցներ են կիրառվել այդ ժամանակ, այդ մասին տեղյակ չենք պահում լայն հանրությանը, դա խիստ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է համարվում»,-ասաց Ալավերդյանը:
Նախկին օմբուդսմենի խոսքով՝ Սումգայիթի հայերը անձնական որակների համար չեն սպանվել, այլ հայ լինելու համար:
«Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի բարբարոսությունը նորություն չէր: Երբ հայ զինվորների գլուխները կտրում էին, դրանք աննախադեպ դեպքեր չէին, դրանք եղել են 1988 թվականին Սումգայիթում: Այդ մասին նկարագրված է ականատեսների ցուցմունքներում»,- ընդգծեց Ալավերդյանը:
Սումգայիթի ջարդեր. խորհրդային
Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանություն
Չնայած միջազգային հանրությունը



