«Ելք» դաշինքը մարտի 5-ին դրամահավաք-երեկո կկազմակերպի
POLITICS«Ելք» դաշինքը մարտի 5-ին «Մարիոթ» հյուրանոցում կներկայացնի իր նախընտրական ծրագիրը: Դաշինքի ցուցակի երրորդ համար Նիկոլ Փաշինյանի խոսքով` այդ օրը կկազմակերպվի նաեւ դրամահավաք: «Բոլոր ցանկացողները կարող են գալ եւ աջակցել մեզ: Քաղաքական այլ ուժեր հիմա փող են բաժանում, որպեսզի այդ փողի գործադրմամբ գան իշխանության ու հետ հավաքեն իրենց բաժանած փողերը, մենք այս պահին հանրությունից ֆինանսական աջակցություն ենք ակնկալում, որպեսզի այդ գումարի գործադրմամբ հասնենք իշխանության և մեր գործունեության արդյունքում այդ ներդրումը վերադարձնենք հանրությանը՝ որպես զարգացող պետություն, որպես մենաշնորհներ չունեցող պետություն»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ընտրությունը լավություն անելու գործ չի, այլ ապագայի որոշման գործ: «Ընտրության գլխավոր սուբյեկտը ինձ համար ընտրողն է, այլ ոչ՝ կուսակցությունները: Եթե որեւէ ընտրող մտածում է, որ ինձ ընտրելով լավություն է անում, սխալվում է»,-ասաց նա:



