Yerevan, 23.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանին հաշված օրեր են մնացել. BlogNews-ը ներկա է գտնվել սիթքոմի նկարահանումներին ու հետաքրքիր կադրեր ֆիքսել

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հայկական հեռուստաեթերի ամենաերկարակյաց սիթքոմներից մեկի՝ «Ֆուլ հաուսի» նոր՝ 6-րդ եթերաշրջանի նկարահանումները բուռն ընթացքի մեջ են, իսկ դա նշանակում է, որ շատ շուտով հեռուստադիտողը կրկին կհետևի արդեն սիրված կերպարների կյանքում տեղի ունեցող նոր զարգացումներին:

   
Ինչպես և բոլոր նախորդ եթերաշրջաններում, այս անգամ ևս սիթքոմի ստեղծագործական խումբն անում է ամեն ինչ, որպեսզի իր հեռուստադիտողին մատուցի որակյալ ու հետաքրքիր հումոր: Նախկին եթերաշրջաններից հայտնի հերոսների շարքերը համալրվել են նոր կերպարներով, որոնց կմարմնավորեն սիրված ու տարբեր նախագծերից հայտնի երիտասարդ դերասաններ Հայկ Պետրոսյանն ու Թամարա Պետրոսյանը: BlogNews.am-ը ծանոթացել է նոր դերասանների հետ,  հետևել նկարահանման ընթացքին, շփվել սիթքոմի ստեղծագործական կազմի հետ ու նաև նկարահանել նրանց աշխատանքի ընթացքը։   
Այս եթերաշրջանում «Ֆուլ հաուսի» հավատարիմ հեռուստադիտողների սիրելի հերոսների կյանքը թունավորող նոր կերպարներից մեկին մարմնավորելու է Հայկ Պետրոսյանը, ում հետ զրույցից պարզեցինք, որ դերասանի համար սա սիթքոմ ֆորմատում առաջին փորձն է.
«Շատ հետաքրքիր, ուրախ, ընտանիքի նման  թիմ է: Ինձ շատ ջերմ են ընդունել, ու աշխատում ենք աշխույժ, դրական մթնոլորտում: Երբեք չեմ աշխատել այս ֆորմատի որևէ նախագծում, և սա ինձ համար հրաշալի փորձ է: Ես սիրում եմ ինձ համար տարբեր իրավիճակներից փորձ քաղել: Անկեղծ որ ասեմ, սիթքոմում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստացել, սակայն երբեք չեմ համաձայնել: Իսկ ահա «Ֆուլ հաուսում» նկարահանվելու առաջարկը ընդունել եմ սիրով ու միանգամից: Կերպարիս մասին կասեմ, որ օլիգարխիկ, երկերեսանի, կոպիտ ու հղփացած երիտասարդ է, ով կարողանում է շրջապատում կիրթ, զիջող ու զարգացած անձնավորության տպավորություն թողնել»:
       
Թամարա Պետրոսյանի մարմնավորած կերպարը ևս այնպիսիներից է, որը սիրում է իր շուրջն ամեն ինչ լարված պահել. դերասանուհու տպավորությունները կերպարից ու նոր կոլեկտիվից այսպիսին են. «Կոլեկտիվի հետ շփումը միանգամից շատ հեշտ ու հաճելի ստացվեց, որովհետև բոլորին վաղուց ճանաչում եմ, ոմանց հետ աշխատել եմ: Լավ գիտեի՝ ուր եմ գալիս, այնպես որ, շատ ջերմ, բարի միջավայրում էլ աշխատում ենք: Ինձ համար այս կերպարը նորություն է, որովհետև նախկին դերերս միշտ բարի ու դրական են եղել, իսկ ահա այս կերպարը բացասական շղարշ ունի։ Սա և՛ ինձ, և՛ հեռուստադիտողի համար նոր է: Հենց այս պատճառով էլ աշխատանքս ավելի է հետաքրքրացել, և ինքս ինձ համար մասնագիտական նոր եզերքներ եմ բացահայտում»:
  
Սիթքոմի գլխավոր դերակատարներից Գրիգոր Դանիելյանը, ով նաև «Ֆուլ հաուսի» սցենարիստներից է, ասում է, որ նախագծի հաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դերասաններ են ընդգրկված. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հեռուստադիտողը լարվածությամբ ու հետաքրքրությամբ դիտի այս եթերաշրջանը: Մեր առջև մշտապես մի խնդիր է դրված՝ երբեք չկորցնել մեր հավատարիմ հեռուստադիտողներին և ավելի ընդլայնել մեր լսարանը: Ամեն ինչ անում ենք, ջանք ու եռանդ չենք խնայում՝ չնայած նրան,  որ ամեն եթերաշրջանի ավարտից հետո սցենարային առումով մեր խնդիրն ավելի է բարդանում, որովհետև նույն թեմայի ու կերպարների շուրջ ծավալվելն այդքան էլ հեշտ չէ: Հեշտ չէ, բայց ստացվում է»:


Դե իսկ ամենավերջում «Ֆուլ հաուսի» երկրպագուներին տեղեկացնենք, որ սիրված սիթքոմը եթերում կլինի արդեն իսկ մարտի 13-ից, ինչպես միշտ, «Արմենիա» TV-ի եթերում: Իսկ դա նշանակում է, որ հումորով, հետաքրքիր տրամադրությամբ ընտանեկան երեկոներն առջևում են:
             
 Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global