Լոռու մարզի Պուշկինո գյուղում տուն և անասնագոմ է այրվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 27-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինո գյուղի 1-ին փողոցի թիվ 8 բնակելի տանը ու դրան հարակից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 20:30-ին: Ամբողջությամբ այրվել է տունը (72 քմ) և անասնագոմը (12 քմ) :
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



