Life.panorama.am-ը գրում է.
«Մերկ լուսանկարներ,15.000$, թուղթուգիր, սպառնալիքներ. սկանդալ երգչուհու եւ Անի Գրիգորյանի միջեւ». Այս վերնագրմամբ նյութը վերջին ժամերին մեծ տարածում է գտել: Ըստ հեղինակի տեղեկությունների՝ երգիչ Նիկ Եգիբյանը մեղադրանքով է հանդես եկել՝ նշելով, որ պայծառատես Անի Գրիգորյանն իրեն ասել է, որ թուղթ ու գիր է արել շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին՝ այդ թվում երգչուհի Իրինա Հարությունյանին: Վերջինս էլ սպառնացել է պայծառատես Անի Գրիգորյանի լուսանկարները ֆոտոշոփով մերկացնել եւ դրանք համացանցում տարածել՝ 15.000 դոլար չստանալու դեպքում: Ավելին՝ այս փաստը երգչուհուն հասցրել է Անի Գրիգորյանի տուն, որտեղ հերթական սկանդալն է տեղի ունեցել, ինչը հանդարտեցրել են հարեւաններն ու Անի Գրիգորյանի հաճախորդները: Իմանալով, որ Անիի ընտանիքի անդամները հանցագործ աշխարհում հայտնի մարդիկ են` Իրինան գործը հասցրել է դատարան:
Նշված տեղեկության իսկությունը պարզելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Իրինա Հարությունյանի հետ, ով մեզ հոտ զրույցում նշեց.
«Նման բան ուղղակի չկա, այդ լուրերը բացարձակ իրականությանը չեն համապատասխանում ու չգիտեմ էլ, թե ով է նման ապատեղեկատվություն տարածել: Ինձ համար անգամ ծիծաղելի է այս ամենը, չգիտեմ էլ ինչ կարող եմ ասել»:
Իրինան նշեց, որ ժամանակին Անիի հետ մտերիմ է եղել.
«Ժամանակին Անիի հետ մտերիմ էինք, քանի որ առաջ առավել շատ Գյումրիում էի ճանաչված, Անին էլ Գյումրիում էր աշխատում ու այդ ընթացքում նա ինձ որպես երգչուհի երկրպագում էր. այդպիսով մտերմացել էինք՝ մի քանի անգամ տեսնվել ենք, միասին առիթների ենք մասնակցել, բայց դա շատ վաղուց էր, հիմա կապ չունենք իրար հետ»,- շեշտեց նա:
Նշենք, որ տարածված հրապարակման մեջ նշվում է, որ տվյալ պատմության հետ կապ ունի նաեւ դերասանուհի Մերի Մակարյանը, սակայն նրա հետ խոսել չհաջողվեց:



