«Գազանապոլիսն» «Օսկար» է ստացել որպես լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ
SOCIETY«Գազանապոլիսն» ԱՄՆ-ի կինոակադեմիայի մրցանակ Է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են հեղինակավոր պարգեւների հանձնման՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած՝ 89-րդ արարողության ժամանակ:
Այս մրցանակին նաեւ հավակնում Էին «Մոանա», «Կուբո. Լեգենդ սամուրայի մասին», «Կարմիր կրիան» եւ «Դդմիկի կյանքը» ֆիլմերը: Արձանիկն ստանալիս մուլտֆիլմի հեղինակները բացատրել են. իրենք հուսով Էին, որ, ցուցադրելով կենդանիների աշխարհը՝ կկարողանան մարդկանց աշխարհը դարձնել «ավելի հանդուրժողական»:
«Ավազահավ» գործը «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում առաջ Է անցել «Կույր Վայշան», «Պարտք վերցված կյանք», «Տանձի սիդր եւ սիգարետներ» եւ «Մարգարիտ» ֆիլմերից:
Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի մրցանակը հանձնվում Է ամեն տարի 24 անվանակարգերում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



