Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունները նախատեսված են մի քանի ամսվա համար. աղբյուր
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ակնկալում Է, որ Սիրայի շուրջ բանակցություններն ընդմիջումներով կշարունակվեն մի քանի ամիս, իսկ ընթացիկ փուլը ծառայում Է լոկ այն բանի համար, որ հիմք դնի քաղաքական կարգավորման խնդիրների քննարկման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բանակցությունների կազմակերպմանը մոտ կանգնած մի աղբյուր:
«Հատուկ դեսպանորդը վերադառնում Է այն պլանին, որը նա պատրաստել Էր դեռ մեկ տարի առաջ՝ բանակցությունների մի քանի փուլ անցկացնել տասն օրից մինչեւ երկու շաբաթ ընդմիջումներով, որոնց արդյունքում ծրագրվում Է հասնել շրջանակային համաձայնագրի,-ասել Է զրուցակիցը:-Հերթական փուլը պլանավորված Է մարտի երկրորդ կեսին, իսկ ամբողջ գործընթացը, հաջողության դեպքում, կտեւի մի քանի ամիս»:
Դե Միստուրան մտադիր Է, մամուլին հայտարարված պլաններին համապատասխան, կենտրոնանալ երեք գլխավոր թեմաների վրա, ներառյալ կառավարության ձեւափորումը, սահմանադրության պատրաստումը եւ ընտրությունների անցկացումը:
Սակայն մինչեւ այս փուլի վերջը, որը պլանավորվում Է ավարտել մարտի 3-ին, կարծարծվեն միայն այդ հարցերի քննարկման ձեւաչափն ու ժամանակացույցը: «Այս փուլի ընթացքում հատուկ դեսպանորդը մտադիր Է բանակցությունների մասնակիցներին աշխատանքային պլան ներկայացնել այդ թեմաների վերաբերյալ, որին համապատասխան կկառուցվի աշխատանքը հաջորդ փուլերում»,-նշել Է աղբյուրը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



