«Չափազազանց երկչոտ եմ, դա ինձ միշտ խանգարում է...». Կարինե Ջանջուղազյան
CULTURE
Exclusive
Past.am-ի բլից հարցերի թիրախում այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, Համազգային թատրոնի դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն է:
- Ձեր օրն սկսվում է...
- Սուրճով և ծխախոտով... ավաղ...
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ազնիվ, գեղեցիկով լցված մարդը կամ արվեստի որևէ կատարյալ ստեղծագործություն:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Աստծո արարչագործությունը... ներքին մարդը...
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Հիսուսին, երբեմն էլ՝ զավակներիս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Ներել եմ բոլորին, բայց չեմ մոռանում... ավաղ:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Երբ իմացա, որ ինձ սիրելով հանդերձ՝ դավաճանում են...
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Ափսոսում եմ, որ այդպես էլ չերգեցի, չէ՞ որ ուզում էի երգչուհի դառնալ, ոչ թե դերասանուհի...
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Այդպիսիք շատ են եղել ))
- Երբ բարկացած եք...
- Զզվում եմ ինձանից, քանի որ պարտված եմ ինձ զգում...

- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Դրա կարիքը չկա, ես պարզ մարդ եմ, իսկ թաքնվելու պատճառ չունեմ:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Երբ փոքր էի, շուն ունեի, հիմա՝ ոչ:
- Եթե լինեիք ամենազոր...
- Աշխարհում հիվանդ ու աղքատ մարդ չէր լինի...
- Հայրենիքը Ձեզ համար...
- Իմ ինքնությունն է, իմ զավակները, հայրս, իմ ընկերները, արևին սպասող իմ պատուհանը, տխուր ու պայծառ մանկությունս, իմ կեղտոտ փողոցները, իմ գարշելի իշխանությունը, իմ աղքատ ժողովուրդը, իմ լքված տանիքը, իմ հույսն ու հավատը, իմ, իմ, իմ...

- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Զավակներս են ու մարդկանց սերը:
- Ամենաշատը երազում եք...
- Զավակներիս երջանկությունը և, իհարկե, խաղաղ հայրենիք՝ բարեկիրթ ժողովրդով, որտեղ իմ կյանքի նպատակը միայն կոմունալները չեն լինի ))
- Երբեք չեք փորձի...
- Այլևս ամուսնանալ ))
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Տունս է, երբ զավակներս կողքիս են, իսկ ընկերներիս համար դուռս միշտ բաց է:
- Միշտ վախեցել եք...
- Չգիտեմ, դրա ժամանակը չեմ ունեցել...
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Այնպիսին եմ, ինչպիսին ԵՄ, իսկ զորացրել է ինձ միայն Աստված:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Ժպտալով ստում են:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Չափազազանց երկչոտ եմ, դա ինձ միշտ խանգարում է, չե՞ք հավատում:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Հավերժ գարնան, որովհետև սովորել եմ մոխիրներից հառնելու արվեստը...
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Ձմռանը՝ իմ տաքուկ բաճկոնը, որը ոչ մի կերպ չի մաշվում և, իհարկե, սիգարետիս տուփը... ավաղ, դա էլ ոչ մի կերպ ինձ չի լքում...

- Երջանկության՝ Ձեր բանաձևը:
- Հաշտություն Աստծո հետ:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել...
- Առանց ինչերի կարող եմ, սակայն առանց ում՝ կասեմ: Առանց զավակներիս, առանց ընկերներիս ու առանց Աստծուս ապրելն ունայն է:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Երջանկություն գտնելն է, որի բանաձևը Աստծո հետ հաշտությունն է:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Երեկ:
- Այս պահին կուզենայիք...
- Որ ինձ հանգիստ թողնեք...
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Ուզում եմ զավակներիս գեղեցիկ տուն նվիրել, որտեղ կապրեն իմ չքնաղ թոռնիկները, ուզում եմ՝ աղջկաս հետ գեղեցիկ ֆիլմեր նկարենք ու ճաշակենք արվեստի բույրը, ուզում եմ տեսնել տղայիս՝ իր գիտական թռիչքների մեջ երջանկացած: Դա իմ բաժին շատի քիչն է, որ ես կհասցնեմ տեսնել իմ Աստծո հետ, հավատում եմ:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Կուզեի՝ հարցնեք ով եմ ես իրականում, ես էլ ասեմ՝ չգիտեմ, բայց կա ՄԵԿԸ, որ ամեն ինչ գիտի իմ մասին ))
- Եվ վերջում...
- Եվ վերջում... Աստված զորացնի մեր ժողովրդին, որ խեղճ չհամարվենք... Այսքանը...
Մարիամ Նալբանդյան





















































1
“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More
2
“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?
3
Ucom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC
4
Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance Commitment
5
One of the most common fraud schemes is phone calls: how to protect yourself