Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են պատժում դավաճան ամուսիններին տարբեր երկրներում

LIFE

Ամուսնության արգելք Շվեցարիայում

Շվեցարիայում դավաճանած ամուսինը կարող է ամուսնալուծությունից հետո հանգիստ ապրել երեք տարի: Հենց այքան ժամկետով նրան կզրկեն նոր ամուսնության իրավունքից: Այս տարօրինակ օրենքի մեջ ոչ մի զարմանալի բան չկա: Մինչև վերջերս շատ երկրներում անցյալի արգասիքները դեռ մնացել են օրենսդրության մեջ:

Ֆրանսիայում և Իտալիայում անհավատարմության համար քրեական պատասխանատվությունը չեղարկվել է 1975 թվականին:

Բրազիլիայում` 2005-ին, իսկ Մեքսիկայում` 2011-ին: Ունեցվածքի բռնագրավում Չինաստանում Չինական Գուանդուն գավառում անհավատարիմները ոչ միայն կարող են կորցնել իրենց ունեցվածքը, այլ նաև բանտ նստել: Անհավատարիմ ամուսիններին սպառնում է ազատազրկում և ունեցվածքի կեսի բռնագանձում: Պատիժը տարածվում է և տղամարդկանց և կանանց վրա: Տեղի բնակիչների միջից նաև հայտնվել են կամավորներ, ովքեր պատրաստ են օգնել ոստիկաններին բացահատելու անօրեններին: Որպես կանոն, դրանք խաբված կանայք են: Նրանք ոչ միայն իրենց ամուսինների վրա են բողոք գրում, այլ նաև այն տղամարդկանց ում կասկածում են դավաճանության մեջ: Իհարկե պատիժ սպասվում է միայն այն ամուսիններին ում մեղքը ապացուցված կհամարվի:

Հանրային ծեծ

Աֆղանստանում Աֆղանստանում գործում է կրոնական բարքերի ոստիկանություն, որը մանրակրկիտ հետևում է քաղաքացիների վարքին: Անհավատարիմ ամուսիններին սպառնում են տարատեսակ պատիժներ, կախված հանցանքի մեծությունից` շնության տևողությունից, առաջին անգամն է արդյոք դավաճանությունը, թե դա ռեցիդիվ է: Պատիժը բավական դաժան է, հանրային ծեծից մինչև տաս տարվա ազատազրկում: Այժմ երկրի իշխանությունները փորձում են մեղմել վաղեմի դաժան օրենքները: Մինչև վերջերս կնոջը դավաճանության համար կարող էին քարկոծել, մինչդեռ տղամարդը կարող էր բացականչություններով կամ հասարակության քննադատություններով սահմանաձակվել:

Տուգանք Վիետնամում

2013 թվականի նոյեմբերին Վիետնամի կառավարությունը հրամանագիր արձակեց, որը տուգանք էր նախատեսում ամուսնական դավաճանության համար: Տուգանքի չափն է մեկ միլիոնից մինչև երեք միլիոն վիետնամական դոնգ (մոտ $45–145): Այսպիսով տեղական իշխանությունները որոշել են պաշտոնյաների բարոյական կերպարը մաքրել: Բանն այն է, որ համացանցում բլոգերների կողմից լայն տարածում է գտել այն ինֆորմացիան, թե իբր վիետնամում բավական տարածված են ծառայողական սիրավեպերը: «Բարձրաստիճան պաշտոնյաները և գերհարուստ մարդիկ ձեռք են բերում գեղեցկության մրցույթների հաղթողների և մոդելների, իսկ ավելի ցածր պաշտոնյաները բավարարվում են մարմնավաճառներով: Ոմանք նաև աշխատանքի են ընդունում որպես քարտուղարուհի»: – ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումներից մեջբերել է BBC-ն: Բնականաբար գրեթե բոլոր այդ պաշտոնյաները ամուսնացած են: Կարծես թե Վիետնամում այժմ ավելի մոդայիկ պետք դառնա հավատարիմ մնալ կնոջը:

Բարեկամների արտաքսում

Մալիում Մալիում դավաճանության փաստին հանգիստ են վերաբերվում, եթե իհարկե խոսքը չի վերաբերվում տղամարդու կողմի բարեկամներին: Այստեղ հստակ արգելք կա: Ոչ մի կապ տղամարդու բարեկամների հետ: Եթե դավաճան կնոջը ասենք թե դուր է եկել ամուսնու եղբայրը և դավաճանության փաստը հայտնի է դառնում համայնքում, ապա այդ խեղճին սպասվում է հավերժ արտաքսում համայնքից: Հենց այդ պատճառով էլ նրանք նույնիսկ չեն մտածում հայացք նետել անգամ իրենց բարեկամների կանանց ուղղությամբ: Այդպիսի սիրավեպերը այստեղ շատ հազվադեպ երևույթներ են ի տարբերություն շարքային դավաճանությունների: 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App