Ադրբեջանում որդին սպանել է հորը
SOCIETYԱդրբեջանում, որտեղ այս օրերին տոնում են մուսուլմանական Կուրբան (զոհաբերություն) տոնը, որդին դաժանաբար սպանել է սեփական հորը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Թովուզի շրջանի Աբուլբեյլի գյուղում: Գյուղի 27-ամյա բնակիչ Գաֆուր Գարաեւը վիճաբանության հողի վրա հոր' 49-ամյա Իլհամ Գարաեւին սպանել է' նրա գլուխը մի քանի անգամ պատին հարվածելու միջոցով:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 6, հարազատների միմյանց սպանության 16 և ամուսինների սպանության 12 դեպք է տեղի ունեցել:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



