Սքոոլզը հույս ունի՝ Գվարդիոլան երբևէ կգլխավորի Անգլիայի հավաքականը
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մի օր կգլխավորի Անգլիայի հավաքականը:
46-ամյա իսպանացի մասնագետը առաջին մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» ղեկին: Նրա գլխավորությամբ անգլիացիները 25 խաղից հետո զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
«Ես հույս ունեմ, որ մի օր նա կդառնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը և մեզ կփոխանցի իր խաղաոճը: Նա դեռ կարող է հաջողության հասնել Անգլիայում:
Նա կարող է բարելավել խաղը պաշտպանությունում, քանի որ յուրաքանչյուր մարզադաշտում դուք ճնշման եք ենթարկվում, բայց Անգլիայում բոլորը սիրում են, թե ինչպես են խաղում նրանց թիմերը»,- Սքոուլզի խոսքերն է փոխանցում Marca-ն:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



