Ճապոնացի ֆուտբոլիստ Միուրան իր 50-ամյակի օրը 65 րոպե է անցկացրել խաղադաշտում
SOCIETY«Յոկահոմայի» հարձակվող Կազիոսի Միուրան այսօր դառնում է 50 տարեկան:
Ֆուտբոլիստն իր ծննդյան օրը մեկնարկային կազմում է դաշտ դուրս եկել ճապոնական երկրորդ դիվիզիոնի առաջնության առաջին տուրի՝ «Մացումոտոյի» հետ խաղում (1:0) և խաղադաշտում անցկացրել 65 րոպե, ինչից հետո դաշտը լքել է տրիբունաների բուռն ծափողջույնների ներքո, գրում է Sky Sports-ը:
Միուրան պրոֆեսիոնալ ֆուտբոլում խաղաց իր 32-րդ մրցաշրջանում, նա հանդիսանում է Ճապոնիայի պատմության ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը:
Միուրան կարիերան սկսել է բրազիլական «Սանթոս» ակումբում՝ պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտը նշելով 1986 թվականին: Եվրոպայում ֆուտբոլիստը հանդես է եկել «Ջենոայում» և Զագրեբի «Դինամոյում»:
50-ամյա հարձակվողը «Յոկահոմա» է տեղափոխվել 2005 թվականին՝ 38 տարեկան հասակում: Ճապոնիայի հավաքականում ֆուտբոլիստը կարիերան ավարտել է 17 տարի առաջ: Ազգային թիմի կազմում նա անցկացրած 89 խաղում դարձել է 55 գոլի հեղինակ:



