Գոլդեն Սթեյթը NBA-ի նոր ռեկորդ սահմանեց՝ փլեյ-օֆում իր տեղը ապահովելով փետրվարի 25-ին
SPORT«Գոլդեն Սթեյթ Ուերիորզը» բարելավեց սեփական ռեկորդը երկու օրով՝ «Բրուկլին Նեթսի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ (112:95):
Թիմը կարողացավ իր համար ապահովել տեղը փլեյ-օֆում արդեն փետրվարի 25-ին:
Այս կերպ, «Գոլդեն Սթեյթը» ռեկորդային կարճ ժամանակում կարողացավ լիգայի թիմերից առաջինը ապահովել տեղը փլեյ-օֆում: Սրա համար թիմից պահանջվեց ընդամենը 58 խաղ անցկացնել և 49 հաղթանակ տոնել:
Նախորդ մրցաշրջանում «Ուերիորզը» դարձյալ 58 խաղից հետո էր փլեյ-օֆի ուղեգիր նվաճել, սակայն այդ ժամանակ նրանք դա արել էին փետրվարի 27-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



