Թալիշում իրավիճակը հանգիստ է
SOCIETYԱրցախի Թալիշ գյուղում արկակոծությունից հետո իրավիճակը հանգիստ է: Այդ մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից եւ Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաեւ Թալիշ գյուղի ուղղությամբ:
«Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետեւանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ: Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



