Երկվորյակներն այսօր պետք է ուշադրություն դարձնեն բոլոր մանրուքներին․ փետրվարի 26-ի աստղագուշակ
LIFEԽոյ: Այսօր պետք է հասկանաք ու գիտակցեք ձեր կարևորությունը։ Եթե ինչ որ մեկն ասի ձեզ, որ ինչ որ բան չեք կարող անել, ապա պարզապես արհամարհեք նրան։ Ձեր առջև փոքր, բայց իրական նպատակներ դրեք։ Միայն այս դեպքում չեք հիասթափվի անհաջողություններից ու կուրախանաք հաջողությունների համար։
Ցուլ: Առաջ գնացեք ու անցեք ամբողջ ճանապարհը։ Գործի դրեք ձեր բոլոր հնարավորությունները։ Դուք ունեք բոլոր հնարավորությունները, որպեսզի սկսած գործն ավարտին հասցնեք։ Դուք լավ գիտեք, թե ինչ է պետք անել նպատակին հասնելու համար։
Երկվորյակ: Այսօր ուշադրություն դարձրեք բոլոր մանրուքներին։ Միայն այդ դեպքում կարող եք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում ձեր շուրջը։ Եթե զգաք, որ չեք կարողանում գլուխ հանել, ապա դիմեք ձեր բարեկամների օգնությանը։ Նրանք կարող են օգնել ձեզ նկատել այն ամենն, ինչ դուք չեք տեսել։
Խեցգետին: Երբ դրական մտքեր եք ունենում, ամեն բան լավ է ստացվում, իսկ երբ սկսում եք բացասական մտածել, ապա ամեն բան կործանվում է։ Դրա համար պետք է հստակ իմանաք, թե ինչին եք ուզում հասնել։ Իհարկե, դա չի նշանում, որ կույր լավատեսությունը կլուծի ձեր բոլոր խնդիրները։ Բացի այս ամենից պետք է նաև մեծ ջանքեր գործադրել։
Առյուծ: Այսօր ցանկանում եք լավ տպավորություն թողնել։ Դուք լավ գիտեք ձեր դրական կողմերի մասին, ինչպես նաև գիտեք, որ ձեզ շրջապատողները ևս գիտեն այդ մասին, սակայն ցանկանում եք ևս մեկ անգամ ցույց տալ նրանց։ Այնպես որ հարդարվեք ու առաջ, սակայն, մի մոռացեք, որ բացի խոսելուց, պետք է նաև լսել։
Կույս: Արագ գործել պետք է միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերվում է ավարտուն ժամանակով աշխատանքին։ Սակայն, ձեզ հիմա ոչ ոք կաղապարների մեջ չի դնում, այնպես որ շտապելու կարիք չկա։ Եթե ցանկանում եք լուրջ փոփոխություններ ունենալ, ապա դանդաղ, բայց վստահ գործեք։
Կշեռք: Փորձեք այսօր ցանկացած իրավիճակում սառնասրտություն պահպանել։ Պետք է համբերատար լինեք ու համակերպվեք, եթե ինչ որ բան ձեր պլանավորածի պես չընթանա։ Հնարավոր է, որ ոչ ամեն բան ստացվի, սակայն ձեր ավելորդ զգացմունքայնությունը կարող է ամեն բան ավելի բարդացնել։ Փորձեք համբերատար ու հավասարակշռված լինել։
Կարիճ: Դուք ինչ որ կարևոր գործ եք սկսել ու չեք հանգստանա, մինչև այն ավարտին չհասցնեք։ Ձեզ օգնություն պետք կգա, այդ պատճառով էլ աշխատեք լավ հարաբերություններ ունենալ շրջապատի մարդկանց հետ։
Աղեղնավոր: Այսօր ուշադիր եղեք, գրագետ խոսեք, մեջքն ուղիղ պահեք, տաք բլուզ հագեք և բոլոր մարդկանց այնպես վերաբերվեք, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեին։ Սա իրոք այն է, ինչ հիմա ձեզ անհրաժեշտ է։ Պարզապես հոգ տարեք ձեր ու ձեր մտերիմների մասին։
Այծեղջյուր: Այսօր առաջ եք շարժվում ու նոր առաջադրանքներ անում։ Դուք միշտ աշխատասեր եք եղել ու հավատացել եք, որ կատարած բարությունը վերադառնում է։ Դուք կպարգևատրվեք ու կտեսնեք ձեր աշխատանքի արդյունքները։
Ջրհոս: Ասում են, որ մարազմը դա մի բան է, երբ անհագ ցանկություն է ստեղծվում կրկել նույն գործողությունները և ամեն անգամ նոր արդյունք է սպասվում։ Ձեր կյանքում հիմա նույն բանն է կատարվում։ Իհարկե, ապագայի մասին լավ պատկերացումներ ունենալը լավ է, սակայն պետք է նաև փորձել փոխել ներկան։
Ձկներ։ Վերջին շրջանում շատ եք աշխատել ու մի փորք հանգստանալու ժամանակն է։ Կարող եք պարզապես զբոսանքի գնալ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ցանկանում ձեր մարմինն ու տվեք նրան դա։ Հաջողության հասնելու հնարավորություն դեռ կունենաք, իսկ այժմ փորձեք լիցքաթափվել։



