Մարին Լե Պենի օգնականին մեղադրանք է ներկայցվել կուսակցության անօրինական ֆինանսավորման գործով
INTERNATIONAL NEWSՖրանսիական արդարադատությունը մեղադրանք է ներկայացրել «Ազգային ճակատ կուսակցության, ներկայացուցիչ Ֆրեդերիկ Շատիյոնին, որը պատասխանատու է հասարակայնության հետ կապերի համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի մտերիմ դաշնակցին պատասխանատվության են կանչել 2014-ի Եվրախորհրդարանի և 2015-ի քաղաքային իշխանության ընտրություններում կուսակցության նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մասին գործի քննության շրջանակներում: Աղբյուրի տվյալներով` վերջինիս փետրվարի 15-ին մեղադրանք է ներկակայացվել պետական միջոցները չարաշահելու մեջ:
Անցյալ տարվա հոկտեմբերին Շատիյոնին, կուսակցության 2 այլ ներկայացուցչի և կուսակցության նկատմամբ մեղադրանքներ էին ներկայացվել 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քարոզարշավի ֆինանսավորման կանոնները խախտելու համար:



