Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հանքերը շարունակում են իշխանությունների աքիլլեսյան գարշապարը մնալ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականացված օպտիմալացման ծրագրերի շրջանակներում, կառավարության որոշման համաձայն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։ Կառույցում ներառվել են ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները, նախարարության ընդերքի վարչությունը: 

Այս քայլն ուղղված է ոլորտում իրականացվող գործառույթների լիարժեք իրականացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը: Ու թվում է, թե իրականում հենց այս գործակալության պակասի հետևանքով է այսքան ժամանակ ընդերքը թալանվել, իսկ շրջակա միջավայրը վայրագաբար թունավորվել: 

Ինչ սպասել այս գործակալությունից, կերևա առաջիկայում: Հիմա ընդգծենք, որ ոլորտում այնքան խնդիրներ են կուտակվել, որ հազիվ թե դրանք նոր ստեղծված գործակալության շնորհիվ կարճ ժամանակում լուծվեն, բայց պարադոքսն այն է, որ մյուս կողմից էլ շատ սպասելու ժամանակ չկա, քանի որ օր օրի վիճակը վատանում և սաստկանում է: 

Հայաստանը որպես լեռնային երկիր ունի ապարներ, որոնք պարունակում են թանկարժեք, հազվագյուտ և կիսաթանկարժեք մետաղներ: Հանքարդյունաբերության ոլորտը հարկային դաշտ բերելուց հետո միայն հնարավոր կլինի պարզել, թե որ հանքն է շահավետ շահագործել, որը՝ ոչ: Եվ այն միլիարդավոր դոլարների օգուտը, որն այսօր հիմնականում ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաշվում և որպես նախընտրական թեզեր ներկայացնում են ժողովրդին, այն գումարն է, որն իրականում ստացվում է հանքարդյունաբերության ոլորտը հանցագործ ճանապարհով հարկային դաշտից հանելով և Հայաստանի ընդերքը կողոպտելով: 

Ոլորտի փորձագետների կարծիքով, եթե նույնիսկ ապօրինի հանված հանքանյութից ստացվող եկամուտը ժողովրդին ծառայեր, պատկերը բոլորովին այլ կլիներ: Սակայն այսօր ամբողջությամբ այն գնում է որոշ պաշտոնյաների և նրանց հովանավորող միջազգային կազմակերպությունների գրպանը: Են իրականում Հայաստանը կազմաքանդվում է հանքարդյունաբերության ոլորտում վարվող սխալ և կործանիչ քաղաքականության պատճառով:

Ի դեպ, ինչպես նախկին, այդպես էլ ներկա վարչապետի օրոք նշված ոլորտում շարունակվում է նույն քաղաքականությունը: Եվ ամենազավեշտալին այն է, որ այդպես էլ պարզ չի դառնում, թե ո՞ր օրենքով կամ ո՞ւմ պատվերով է օտարերկրյա ընկերություններին թույլ տրվել թալանել Հայաստանի ժողովրդին պատկանող ընդերքը, մարդկանց պատկանող հողերը պետական կարիքների անվան տակ, չնչին գումարների դիմաց խլել և դեռ մի բան էլ՝ առողջությունը կորցնելու վտանգի առջև նրանց կանգնեցնել: 

Սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա նման թշնամական վերաբերմունք չի ցուցաբերվում ոչ մի նորմալ երկրում, իսկ երկիրն ավերելով հանքերից հանված օգտակար հանածոներից ստացվող եկամուտների դիմաց ոչ մի գումար էլ չի մտնում պետբյուջե: Երբ հանքի պոչամբարը գյուղի տարածքին մոտ վայրում է գտնվում, ապա այդ դեպքում վարձակալական գումարներ են վճարվում տվյալ համայնքին, բայց այստեղ էլ պարզ չէ ում ինչքան են վճարում, և ուր են գնում այդ գումարները: Ու թեև հանքի շահագործման թույլտվության մեջ որոշ կետեր կան, որն իբրև թե պետք է իրականացնի տվյալ հանքատերը, սակայն իրականում ոչինչ էլ չի արվում: Ստացվում է, որ ներկայի հանքատերերը, հանքեր շահագործողներն ու իշխանությունները տեղի բնակիչների առողջության ու ապագայի հաշվին առանց որևէ պատասխանատվության ձեռք ձեռքի տված թալանում են երկրի ընդերքը: Եվ չի բացառվում, որ նոր ձևավորված գործակալությունը ոչ թե փորձի վերականգնել ժողովրդի ունեցվածքը, այլ՝ դառնա իշխանությունների սեփական գրպանի կայուն մատակարար, ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները դարձնելով ավելի համակարգված:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan