Օրհան Փամուքը վեպ Է գրում 20-րդ դարասկզբի մասին
SOCIETYԹուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն աշխատում Է 20-րդ դարասկզբի մասին պատմական վեպի վրա, ինչը նրան թույլ Է տալիս կտրվել առօրյա քաղաքական օրակարգից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Անցյալ տարի ռուսերեն լույս են տեսել նրա երկու ստեղծագործությունները՝ «Շիկահեր կինը» եւ «Իմ տարօրինակ մտքերը»: Դրանցից վերջինն նշվել Է ռուս գրականության «Յասնայա պոլյանա» մրցանակի ժյուրիի կողմից: Փամուքը Ռուսաստան Է ժամանել՝ մասնակցելու պարգեւատրման արարողությանը:
«Ես գիրք եմ գրում, որի գործողությունը ծավալվում Է 1900 թվականին Միջերկրական ծովի մտացածին կղզում, որն Օսմանյան կայսրության նահանգն Է: Դա պատմական վեպ Է, ուստի ես շատ գրականություն եմ կարդում այն ժամանակվա մասին: Շատ ուրախ եմ, որ խորասուզվում եմ այս ստեղծագործության մեջ, քանի որ կյանքը Ստամբուլի սահմաններից դուրս, առօրյա քաղաքական օրակարգն ինձ ճնշում Է»,-ասել Է Փամուքը:
Հեղինակը հավելել Է, որ վեպը 500 Էջից պակաս չի լինի:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



