Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Պետական օժանդակություն տրամադրվելու է ելնելով համայնքի նախաձեռնողականությունից. նախարար Լոքյան

SOCIETY

Համայնքների ղեկավարները Հայաստանում շատ կարևոր օղակ են ընդհանուր պետության կառուցվածքում։ Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովի ընթացքում՝ հույս հայտնելով, որ համայնքապետերն իրենց կարևորությունը կպահեն նաև առաջիկայում։ «Երևանի, Գյումրու, Վանաձորի եւ այլ քաղաքների ղեկաարները հավասար իրավունքներով Հայաստանի ամենափոքր համայնքների ղեկավարների հետ միասին քննարկելու են իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Դուք հավասարապես մասնակցում եք երկրի ամենակարևոր ու ժողովրդավարական պրոցեսներից մեկին՝ տարածքային ինքնակառավարման մարմինների կայացմանը։ Մենք ՏԻՄ ոլորտում ունենք բավականին մեծ հաջողություններ, կայացած համայնքներ, որտեղ ինքնուրույնությունը բավականին մեծ է։ Դրանում իր մեծ դերակատարությունն ունեն Հայաստանի համայնքների միությունը՝ 100 անձանցից բաղկացած իր խորհրդով։ Այն ամեն օր փորձում է պ աշտպանել յուրաքանչյուր համայնք, կառուցողական ու կառավարելի դարձնել ամեն մի համայնքի համար պետության հետ ունեցած հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց նախարարը։ 

Լոքյանի համոզմամբ՝ երկրի զարգացման հիմնական մեխը համայնքներն են։ Եթե չլինեն լավ համայնքներ, չեն լինի լավ տեղական ինքնակառավարում ու լավագույն ծառայություններ ազգաբնակչության համար։ 
«Այսօր մեր երկրում առաջին պաշտոնյան, ով շփվում է քաղաքացու հետ, համայնքի ղեկավարն է, և նրանք են կրում բոլոր խնդիրների առաջին ալիքը։ Ձեր հնարավորությունների սղությունը և նեղ սահմանները թույլ չեն տալիս լուծել համայնքների բազմապիսի խնդիրները՝ զգալիորեն մեծացնելով քաղաքացիներին մատուցվող ծառայության մակարդակը»,- շեշտեց Դավիթ Լոքյա նը։ 
Նախարարն ընդգծեց, որ Համայնքների միության գործունեությունը երկրում չպետք է միակողմանի լինի։ Հայաստանը, կրելով իր բազմաթիվ դժվարությունները, չի փորձում սեղմել ու նեղացնել համայնքային բյուջեները՝ հաշվի առնելով նաև, որ ՀՀ պետական բյուջեի 4 տոկոսը համայնքներին տրվող համահարթեցման դոտացիաներն են։ 
«Մենք ունենք մի կարևոր խնդիր՝ շատ թույլ վերաբերմունք ենք ցուցաբերում սեփական եկամուտների ապահովման նկատմամբ։ Համայնքապետերի բացարձակ մեծամասնությունը դժվարությամբ է ցանկություն հայտնում՝ մեծացնելու իր ղեկավարած հմայնքի սեփական եկամուտները։ Իսկ մեր համայնքներն ունեն ռեսուրսներ, և երբ համայնքապետը ցանկանում է, կարողանում է մեծացնել սեփական եկամուտների մուտքը։ Մենք պետք է կարողանանք սա հստակ հասկանալի դարձնել մեր քաղաքացիներին, որպեսզի համայնքները զարգանան, որպեսզի համայնքը ոչ թե գոյատևի պետական դոտացիաներով, այլ ապահովի իր սեփական կայուն եկամուտները, որպեսզի քաղաքացին էլ մշտապես դժգոհ չլինի,- ասաց Լոքյանն ու նշեց, որ կարծում է՝ Համայնքների միությունն այն կառույցն է, որը պետք է այս խնդիրներն առաջիկայում քննարկի,- Խնդիրը պետք է համայնքապետերի կողմից ինքնակամ լուծում ստանա, դուք ինքներդ պետք է որոշեք ու գտնեք ճանապարհը»։ 

Լոքյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ համայնքին պետական օժանդակություն տրամադրվելու է՝ ելնելով նրանից, թե տվյալ համայնքն ինչպիսի նախաձեռնողականություն է ցուցաբերում։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի խոսքով՝ եթե համայնքը չունի տեսլական, չի ցանկանում քաղաքացիներին ծառայություն մատուցել, բնականաբար, պետությունը չի ապահովելու ֆինանսավորում։ Բոլոր համայնքների ղեկավարները, մարզպետների մասնակցությամբ, առաջիկայում կառավարությանն են ներկայացնելու որոշակի խնդիրներ, որպեսզի հասկանալ ի դառնա իրենց մասնակցությունը այդ խնդիրների լուծմանն ու պետությունն օժանդակի համայնքներին։ 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan