Գյումրիում պլանային ջրանջատումներ կլինեն
SOCIETY«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 28-ին ժամը 08.00-ից մինչև մարտի 1-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Բուլվարային փողոցի և 10ա շենքի, Մարտի 8-ի փողոցի, Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի, Մեծ Բերդի և 202 տնակային տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



