Թրամփը խոստացել է ընդլայնել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:
ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգները հետ Է մնացել այս հարցում, եւ ինքը մտադիր Է հասնել այն բանին, որ ԱՄՆ-ը հայտնվի «գագաթնակետին»:
Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը փետրվարի 23-ին զանգվածային լրատվամիջոցների համար անցկացված կանոնավոր ճեպազրույցում հայտարարել Է, որ «ԱՄՆ-ը մտադիր չԷ միջուկային ոլորտում իր գերազանցությունը զիջել որեւիցե մեկին»:
Նոր հարցազրույցում Թրամփը նաեւ «միակողմանի» Է համարել ռազմավարական միջուկային սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման պայմանագիրը (Ռազմավարական հարձակողական սպառազինություններ – 3 (ՌՀՍ-3) Ռուսաստանի հետ: «Մենք (Սպիտակ տան նոր վարչակազմը ) կսկսենք կնքել լավ գործարքներ»,- խոստացել Է նա: ՌՀՍ-3-ը 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում ստորագրել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները, եւ այն ուժի մեջ Է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին Պետդումայի եւ Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո: Այն նախատեսում Է ծավալված ռազմավարական կրիչների րճատում յուրաքանչյուր կողմից մինչեւ 700 միավոր եւ դրանց վրա մինչեւ 1550 միջուկային մարտալիցք:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



