Մերկելը կոչ է արել բելառուսական ԱԷԿ-ը կառուցելիս պահպանել անվտանգության չափանիշները
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել պահպանել անվտանգության չափանիշները Բելառուսի Օստրովեց քաղաքի մոտ ԱԷԿ-ի շինարարության ժամանակ։ Այս մասին նա հայտնել է Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ՝ Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվյարնյալիսի հետ հանդիպումից հետո, փոխանցում է DW–ն։
Մերկելի խոսքով, կարեւոր չէ, հարեւանությամբ ես ապրում, թե ավելի հեռու, Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետից հետո պարզ է, որ «ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը վճռորոշ նշանակություն ունի»։ Գերմանիայի կանցլերը կոչ է արել ապահովել միջազգային տեսուչների այցելելությունները Բելառուս՝ ապագա ԱԷԿ-ի տեխնիկական չափանիշներին ծանոթանալու նպատակով։ Նա նաեւ նշել է, որ ատոմային էներգետիկան միայն մեկ երկրի գործը չէ։
Լիտվայի վարչապետն էլ իր հերթին է շեշտել, որ Վիլնյուսից 50 կմ հեռավորության վրա ԱԷԿ-ի կառուցումը ոչ թե միայն Լիտվայի, այլ ամբողջ տարածաշրջանի խնդիրն է։
Բելառուսական ԱԷԿ-ի նախագիծը իրականացվում է Բելառուսի Գրոդնենսկի շրջանում՝ Օստրովեց քաղաքից 18 կմ հեռավորության վրա ՝Լիտվայի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ։ Նախագծի իրականացման հիմնական գործընկերը ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունն է։
ԱԷԿ-ի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2018-ին, իսկ երկրորդը՝ 2020-ին։



