Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Սև փիառի հետքերով

ANALYSIS

Եթե փորձենք մանրակրիտ վերլուծել Հայաստանի նախընտրական քաղաքական դաշտի քարտեզը, ապա կտեսնենք, որ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին ընդհանրապես, լուրջ հակակշիռ կարող է հանդիսանալ միայն «Ծառուկյան դաշինքը»: Սա հասկանում են քաղաքական դաշտում առկա բոլոր սթափ ուժերը: Այս հանգամանքը, առավել քան որևէ մեկը, հասկանում է նաև Սերժ Սարգսյանը:

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից, որոշ ուժեր, որոնք դաշտում են հայտնվել հենց այնպես, ներկա ստանալու համար, փորձում են հաճոյանալ ոմանց, և «Ծառուկյան դաշինքը» ներկայացնել որպես իշխանական կցորդ: Իրականում, այլ են ժամանակները և այլ են իրողությունները: Նման մոտեցումներ ցուցաբերողները, ակնհայտ հետ են մնացել վերջին քաղաքական իրադարձություններից: Իրականությունը կայանում է հետևյալում: «Ծառուկյան դաշինքի» առանցքը կազմում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը զգալի ներկայացվածություն ունի այս խորհրդարանում:

Երբ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, չար լեզուները փորձեցին նրան այլևս տեղ հատկացնել հայոց քաղաքական պանթեոնում: Սակայն ինչպես միշտ, նրանք իրենց կարճամիտ քաղաքական հաշվարկներում սխալ դուրս եկան: Անգամ Ծառուկյանի հեռանալուց հետո, ակնհայտ էր նրա քաղաքական ազդեցությունը նշված թիմի վրա: Մեկ անգամ չէ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել իշխանական օրինագծերին և միացել արմատական ընդդիմադիրների հետ տարբեր նախաձեռնություններով:Սա խոսում է, կոնկրետ քաղաքական կեցվածքի մասին:

Գալով Ծառուկյանի գործոնին, պետք է փաստենք, որ նա չէր կարող վերադառնալ տարբեր քաղաքական խաղերի համար: Նրա հնարավորությունների և ռեսուրսների տեր անձնավորությունն ամեն ինչ ունի ̀ անխռով և բարեկեցիկ կյանք վայելելու: Վերադարձի հիմնական պատճառը, թերևս հանրային մտահոգությունն էր և գործելու անհրաժեշտությունը: Շատերը, իրենց թեզերն արդարացնելու համար, բերում են այն հիմնավորումը, որ նա չի հայտարարել, թե հանդես է գալիս արմատական ընդդիմության դաշտում և պահանջում է իշխանափոխություն:

Ներեցեք, բայց կարելի է անել մի հռետորական հարցադրում: Հայաստանյան իրականության պայմաններում, սկսած 1994 թվականից, ո՞ր քաղաքական ուժն է իրեն հայտարարել արմատական ընդդիմություն, դրել իշխանափոխության պահանջ և հասել հաջողության: Ոչ մեկ: Բացառապես ոչ մեկ: Անցյալի սխալները կան, որպեսզի դրանից օգտվենք: Այսօր, այս քաղաքական թիմը, թերևս առաջնորդվում է հենց այդ սկզբունքով: Զարգացած ժողովրդավարական երկրներում, վաղուց այդ կտրուկ մեխանիզմները չեն գործում:

Տեղի է ունենում հակառակ ̀ բովանդակ գործընթաց: Նախ կայանում են, ապա յուրաքանչյուր ընտրության, նախորդ ընտրությունից ավելի մանդատներ են ստանում: Այդ մանդատները պատահական չեն ստանում, այլ ̀ կատարած աշխատանքների արդյունքում: Ծանրակշիռ դերակատարում ապահովելուց հետո միայն, այդ իշխանափոխության կամ ինքնուրույն կառավարություն կազմելու գործընթացը, արդեն տեղի է ունենամ շատ սպոնտան եղանակով:

Պետք է չէ անընդհատ ակնկալել չհիմնավորված հայտարարություններ և արագ արդյունքներ: Կոկորդ պատռողներ մենք շատ ենք տեսել: Վերջաբանի փոխարեն կուզենայինք փաստել, որ Ծառուկյանը բացահայտ, ինչը հիմք է տալիս ենթադրելու նաև գաղտնի, առաջարկներ թերևս շատ է ստացել, զբաղեցնելու այս կամ այն լուրջ պաշտոնը: Ամենավերջին թարմ օրինակը, կոալիցիայի առաջարկը մերժելն էր: Թերևս, ավելի խոսուն հանգամանք չենք կարող մատնանշել:

Ատոմ Ոսկանյան

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation