NASA-ն կյանքի համար պիտանի երեք արտամոլորակ Է հայտնաբերել
SOCIETY ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը (NASA) հայտնաբերել Է կյանքի համար պիտանի երեք մոլորակներ: Դրանք հայտնաբերվել են Spitzer աստղադիտակի միջոցով եւ գտնվում են Երկրից մոտավորապես 40 լուսային տարի հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է NASA-ի հաղորդագրության մեջ:
Տակավին 2016 թվականին հայտնաբերված TRAPPIST-1 համակարգում ընդամենը կա յոթ արտամոլորակ, այսինքն՝ մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Դրանցից երեքը գտնվում են աստղից հեռավորությունների այն ընդգրկույթում, որտեղ մոլորակը կարող Է ունենալ հեղուկ ջուր՝ հանգուցային պայման կյանքի առաջացման համար: Միեւնույն ժամանակ, ինչպես ճշտվում Է NASA-ի կայքում, տեսականորեն բոլոր յոթ մոլորակներն Էլ կարող են հեղուկ ջուր պարունակել:
Յոթ արտամոլորակները պտտվում են կարմիր թզուկի՝ Ջրհոսի համաստեղության մեջ մեկուսի աստղի շուրջը:
Աստղագետները նաեւ ենթադրում են, որ այդ արտամոլորակներն ամբողջ ժամանակ մի կողմով են շրջված մնում դեպի իրենց լուսատուն, ուստի դրանց մի կողմում միշտ ցերեկ Է, իսկ մյուս կողմում՝ գիշեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



