Ոստիկանությունը «հանցակազմ չի գտել» Հակոբ Բեգլարյանի կողմից 20 հազար դրամ ընտրակաշառքի խոստման ահազանգի առիթով. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ոստիկանությունը որևէ հանցակազմ չի գտել Երևանի Կենտրոն և Էրեբունի ընտրատարածքում «Ելք» դաշինքից ռեյտինգային թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում ահազանգի առթիվ, որտեղ նշված էր, որ ՀՀԿ–ից առաջադրված թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից, ով նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է ու քաղշին վարչության պետի տեղակալը, Կենտրոնում ընտրողներին ցուցակագրում ու 20 հազար դրամ ընտրակաշառք են խոստանում: Ընդ որում՝ ցուցակագրողները հենց Ալեն Սիմոնյանի մոր տուն էին գնացել:
«Հրապարակումը ստուգվել է, հանցակազմի բացակայության հիմքով թողնվել է անհետևանք»,–երեկ «Փաստին» փոխանցեցին ոստիկանությունից:
«Փաստի» տեղեկություններով՝ Բեգլարյանի կողմնակիցները Տիգրան Մեծ փողոցի բնակիչներին խոստանում են, որ եթե Բեգլարյանին ընտրեն, վերջինս մի քանի ամիս կվճարի լույսի վարձի 100 կվ–ի դիմաց:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



