Նյու Յորքում հրաժեշտ տվեցին Չուրկինին
SOCIETY ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում կայացել Է Վիտալի Չուրկինի հետ հրաժեշտի արարողությունը, որը մահացել Է փետվարի 20-ին: նչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, սգո արարողությանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ առաքելության աշխատակիցները, ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Հրաժեշտի խոսք են ասել Չուրկինի կինը՝ Իրինան, եւ նրա որդին՝ Մաքսիմը, Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլյակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին եւ ուրիշներ:
Չուրկինի մահվան կապակցությամբ սգո միջոցառումները տեղի կունենան փետրվարի 24-ին Մոսկվայում: Ինչպես հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «փետրվարի 22-ին Վիտալի Չուրկինի դիով դագաղը կուղարկվի Ռուսաստան, այն պետք Է Մոսկվա հասնի փետրվարի 23-ին Ռուսաստանի ավիագծերի կանոնավոր չվերթով՝ հարազատների ուղեկցությամբ»:
«Մոսկվայում սգո միջոցառումները, որոնց ընթացքում մեր ժողովուրդը կկարողանա հրաժեշտ տալ Վիտալի Չուրկինին, պլանավորված են փետրվարի 24-ին»,- ասել Է Զախարովան՝ նշելով, որ սգո միջոցառումների անցկացման ստույգ ժամանակի եւ վայրի մասին ԱԳՆ-ն կհայտնի ավելի ուշ:
Փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Վիտալի Չուրկինին Արիության շքանշանով պարգեւատրելու մասին: Ինչպես նշել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, պարգեւը շնորհվել Է «անձնվիրության, տոկունության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք դրսեւորվել են Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պաշտոնում»:
Վիտալի Չուրկինը վախճանվել Է փետրվարի 20-ին Նյու Յորքում՝ իր 65-ամյակի նախօրյակին: ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը դիվանագետն զբաղեցնում Էր 2006 թվականի ապրիլի 8-ից:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



